Փոփ թագուհի Մադոննան օգոստոսի 16 -ին Իտալիայում նշել է իր 63 -ամյակը և Instagram-ում տարածել ընտանիքի և ընկերների հետ անցկացրած արձակուրդից կադրեր։
Տոնակատարության համար աստղն ընտրել էր Վերսաչիի զգեստ և առատորեն զարդարվել։
Մադոննայի հրապարակած նկարներում երևում են նրա 24-ամյա դուստր Լուրդեսը, 21-ամյա որդին ՝ Ռոկոն, և որդեգրված երեք երեխաները՝ 15-ամյա Դեյվիդը և 8-ամյա երկվորյակներ Ստելլան և Էսթերը:
Միայն 15-ամյա Մերսի Ջեյմսը չի ընդգրկվել կադրի մեջ, բայց նա ակնհայտորեն մասնկացել է երեկույթին: Օրերս պապարացիները նրան նկարահանել էին ամբողջ ընտանիքի հետ Նյու Յորքի օդանավակայանում:
Մադոննան նաև լուսանկար է հրապարակել իր 27-ամյա ընկերոջ՝ Ահլամալիկ Ուիլյամսի հետ:
«Եվ կսկսվեն ծննդյան օրվա պատվին խաղերը», – նկարները մակագրել է հոբելյարը:
Ավելի ուշ նա տեղադրել է տեսանյութ՝ ցուցադրելով տոնական սեղանը և իր հյուրերին: