Friday, 29 09 2023
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը հակա-Ռուսաստան չէ
17:30
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել
17:25
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 30, 2023
«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև
Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
17:17
«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
17:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով
Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր․ Մանե Գևորգյան
Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

Թուրքիան արգելել է հայկական թռիչքները. ինչո՞ւ Հայաստանը չի փոխադարձել

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Ես նոր տեղեկացա, որ Թուրքիայի կառավարությունը մեկ տարուց ի վեր արգելել է հայկական ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք: Այդ մասին օգոստոսի սկզբին բացահայտել է Hetq.am կայքի հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը:

Ես զարմացա՝ լսելով այս լուրը: Ինչպե՞ս կարող է պատահել, որ թուրքական կառավարությունն արգելել է հայկական գրանցում ունեցող ինքնաթիռներին թռչել իր օդային տարածքով, և որևէ հայ պաշտոնյա չի բարեհաճել իրազեկել հանրությանն այդ մասին: Ավելի քան զարմանալի է, որ Թուրքիայի կողմից նման թշնամական գործողություն կատարելուց հետո մի ամբողջ տարի, հատկապես վերջին պատերազմի ժամանակ, Հայաստանի կառավարությունը չի փոխադարձել՝ արգելելով թուրքական թռիչքները հայկական տարածքով:

Հայկական ինքնաթիռի վերջին թռիչքի թույլտվությունը Թուրքիայի կողմից եղել է 2020 թ․ օգոստոսի 29-ին: 2020 թ․ սեպտեմբերի 9-ից սկսած՝ Թուրքիան արգելել է բոլոր հայկական թռիչքները իր երկնքով: Հետաքրքիր է, որ դա եղել է Արցախի վրա ադրբեջանական և թուրքական համատեղ հարձակումից կարճ ժամանակ առաջ: Հետագայում Թուրքիան մերժեց հայկական օդային թռիչքների խնդրանքը 2020 թ․ սեպտեմբերի 18-ին և 25-ին և 2021 թ․ մարտի 19-ին ու 23-ին:

«Հետք» -ի թղթակիցը կապ հաստատեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ հետաքրքրվելու, թե արդյոք անցած տարվա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանն ու Թուրքիան սահմանափակումներ դրել են իրենց փոխադարձ օդային տարածքների վրա: «Կոմիտեն պատասխանեց, որ Թուրքիան չի հրապարակել որևէ տեղեկատվություն օդագնացության մասին (NOTAM) [տեղեկացում օդաչուներին], որն արգելում է հայկական գրանցում ունեցող ինքնաթիռների մուտքն իր երկինք»: Այլ կերպ ասած, Թուրքիան մերժել է հայկական թռիչքների իրավունքները՝ առանց որևէ պաշտոնական առարկություն գրանցելու: Այսպիսով, Թուրքիան Հայաստանի ցամաքային շրջափակմանն ավելացրեց օդային ճանապարհորդության արգելքը:

«Հետք»-ի այն հարցին, թե արդյոք «Հայաստանն արգելե՞լ էր թուրքական ազգային ինքնաթիռների մուտքը, և եթե ոչ, ապա ինչու, Կոմիտեն պատասխանել է, որ որևէ սահմանափակում չի դրել՝ ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի (բ) ենթակետի դրույթներով առ այն, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ»: Սա որոշ չափով սխալ է: 9-րդ հոդվածի (բ) ենթակետը սահմանում է, որ երկրները կարող են սահմանափակել իրենց օդային տարածքի օգտագործումը «այն պայմանով, որ նման սահմանափակում կամ արգելք կիրառվի առանց ազգության տարբերության բոլոր մյուս պետությունների օդանավերի նկատմամբ»: Ինչպե՞ս է օրինական, որ Թուրքիան արգելի հայկական ինքնաթիռները, և ոչ օրինական, որ դա անի Հայաստանը:

Ես հետևել եմ տարբեր օդանավերի երթուղիներին Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից flightradar24.com կայքում, որը ցույց է տալիս աշխարհի բոլոր թռիչքները և չորս հետաքրքիր դիտարկում արել.

1) Թուրքական արգելքի հետևանքով հայաստանյան գրանցում ունեցող ոչ մի ինքնաթիռ չի անցել Թուրքիայի տարածքով վերջին 12 ամիսների ընթացքում:

2) Թուրքական ավիաուղիները, սակայն, կանոնավոր թռիչքներ են իրականացնում հայկական օդային տարածքով դեպի Ադրբեջան և ավելի անդին:

3) Թուրքիան չի խոչընդոտում այն օտարերկրյա օդանավային ընկերությունների թռիչքները, որոնք դեպի Հայաստան կամ Հայաստանից մեկնում են Թուրքիայի վրայով, հավանաբար, այդ օդանավային ընկերությունների կառավարությունների կողմից փոխադարձ արգելք չհրահրելու համար:

4) Հայաստանն ու Ադրբեջանը չեն անցնում միմյանց օդային տարածքներով, չնայած ոչ մեկի կողմից պաշտոնապես գրանցված արգելք չի եղել:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «ի վիճակի չէ վիճարկել թուրքական արգելքը միջազգային օդանավային մարմիններում: Հայաստանի արտգործնախարարությունը չի պարզաբանել, թե արդյոք զբաղվել է այդ հարցով»։ Ցավոք, Կոմիտեն չբացատրեց, թե ինչու չի ցանկանում վիճարկել Թուրքիայի կողմից հայկական թռիչքների արգելքը: Սա մեծ ձախողում է հայ պաշտոնյաների կողմից:

Չնայած Հայաստանի ազգային շահերի պաշտպանության վերաբերյալ Հայաստանի կառավարության անփույթ վերաբերմունքին, Արցախյան պատերազմի ժամանակ թուրքական ինքնաթիռներն ինքնակամ խուսափեցին Հայաստանի վրայով թռչելուց՝ գերադասելով իրենց զինվորներին, ռազմական տեխնիկան և իսլամական ջիհադիստ ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխել Վրաստանի Հանրապետության երկնքով:

Բազմաթիվ նման օրինակներ կան հայ պաշտոնյաների անփութության և անկարողության մասին, որ ստիպում է մտածել՝ արդյոք Հայաստանում գոյություն ունի գործող իշխանություն: Անցյալ աշնանից հրաժարական տվեցին Հայաստանի երկու իրար հաջորդող արտգործնախարարները: Նրանք չէին կարող ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, որն արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունեց միակողմանիորեն՝ առանց ԱԳՆ-ի հետ խորհրդակցելու:

Ավելի զարմանալի է, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի վերանշանակումից հետո նա այդպես էլ նոր արտգործնախարար չնշանակեց, չնայած պետք է նախարարների խորհուրդը ձևավորեր նշանակվելուց հետո հինգ օրվա ընթացքում, վերջնաժամկետ, որն արդեն վաղուց անցել է: ԱԳՆ խոսնակը պարզաբանեց, որ հնգօրյա պահանջը վերաբերում է նախարարների երկու երրորդի նշանակմանը, այլ ոչ թե ամբողջ խորհրդին: Սակայն խոսնակը չկարողացավ բացատրել, թե ինչու Փաշինյանին հաջողվել է նշանակել մյուս բոլոր նախարարներին, բայց ոչ արտգործնախարարին։ Թվում է, թե հաշվի առնելով պատերազմից հետո Հայաստանում տիրող ճգնաժամային իրավիճակը, արտգործնախարարի նշանակումը պետք է լիներ նրա հիմնական առաջնահերթություններից մեկը:

Քանի որ Փաշինյանն անտեսել է նախորդ երկու արտգործնախարարների գործունեությունը, ես առաջարկում եմ, որ վարչապետ լինելուց բացի ինքն իրեն նաև նշանակի որպես արտգործնախարար: Ավելին, քանի որ վարչապետը միանձնյա է ղեկավարում կառավարությունը, նա պետք է ազատվի նաև մնացած նախարարներից՝ հաստատելով միանձնյա իշխանություն: Կառավարության բոլոր երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական, գտնվում են վարչապետի ձեռքում: Երկրի նախագահը որոշումներ կայացնելու լիազորություններ չունի: Նա ձևական ղեկավար է։ Խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը բաղկացած է Փաշինյանի կուսակցությունից, ըստ էության, այն մարմինն է, որը պարզապես կատարում է նրա ցանկությունները: Դատական ​​համակարգը ևս վարչապետի խիստ ազդեցության տակ է: Այսպիսով, չկա իշխանությունների տարանջատում, ինչը ժողովրդավարական կառավարման առանցքային սկզբունքներից մեկն է:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում