Օգոստոսի 16 – ին՝ ժամը 21:00 – 21:15-ի սահմաններում, Արցախի ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈւ դիրքերի միջև հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ ժամը 21:15-ին իրավիճակը կարգավորվել է։ Տուժածներ չկան։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: