Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 1999թ․ օգոստոսի 17-ի Մարմարայի երկրաշարժի տարելիցի առթիվ ելույթ է ունեցել մի հիշատակի միջոցառման ժամանակ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Իմամօղլուն նշել է, որ երկրաշարժերը Թուրքիայի և Ստամբուլի ամենակարևոր խնդիրներից մեկն են։ Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ վերջին 1․5 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ստամբուլի շենքերի շուրջ 1/3-ը սեյսմակայուն չեն։
Իմամօղլուն հիշեցրել է, որ 1999թ. Ստամբուլի բնակչությունը կազմում էր ընդամենը 10 միլիոն, մինչդեռ այսօր քաղաքը փախստականների հետ մեկտեղ շուրջ 20 միլիոն բնակչություն ունի։ Հետևաբար, այսօր այդ խնդիրը Ստամբուլի համար ավելի արդիական է ու ավելի լուրջ, քան տասնյակ տարիներ առաջ։