Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քրեական գործի հարուցումը մերժվել է․ Կապանի քաղաքապետ

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2021 թվականի հունիսի 6-ին հայկական «Սիվիլնեթ» կայքում հրապարակվեց «Քո գրպանից՝ Կապանի քաղաքապետի հոր գրպանը» վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ խոսվում է հնարավոր կոռուպցիոն գործընթացների և շահերի բախման մասին:

Համայնքում սկսեցին տարածվել խոսակցություններ, թե իբր Կապանում անխտիր, բոլոր շինարարական աշխատանքները կատարում է «Նորոգշին» ՍՊԸ-ն և Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարվող շինարարական աշխատանքների մրցույթներում հիմնականում նախապատվությունը տրվում է Ռազմիկ Փարսյանին պատկանող «Նորոգշին» ՍՊԸ-ին։

Հիշեցնենք, որ գնումների մասին օրենքի, կառավարության համապատասխան որոշումների համաձայն, համայնքի
կարիքների համար հայտարարվող գնումները էլեկտրոնային բաց մրցույթներ են, հետևաբար, դրանց կարող է մասնակցել ցանկացած ընկերություն, բայց 2020թ-ի ընթացքում Կապանի համայնքապետարանի կողմից կազմակերպված շուրջ 150 գնման ընթացակարգում «Նորոգշինը» ընդամենը 6-ին է մասնակցել, որից 1-ը ապրանքների մատակարարման։

Տեսանյութի հիման վրա նույնիսկ դատախազության միջնորդությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում լիազորությունների չարաշահման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել քրեական գործ հարուցելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում նախաքննական մարմինը պարզել է, որ Ռազմիկ Փարսյանին պատկանող «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ կնքված, պայմանագրով նախատեսված աշխատանքներից բացի Կապանում իրականացվել և իրականացվում են շատ ավելի շինաշխատանքներ, որոնք չեն ներառվել կատարողական ակտերում։

Նյութերի նախապատրաստման ընթացքում, վեր է հանվել նաև, որ «Նորոգշին»-ՍՊ ընկերության եւ Փարսյանների ընտանիքի կողմից, ի շահ համայնքի մի շարք անհատույց նվիրատվություններ են կատարվել, որոնց մասին դեռ առիթ կունենաք խոսելու։

Այս բոլոր եղելությունների արդյունքում Սյունիքի մարզի դատախազությունից ստացված «Հնարավոր կոռուպցիոն գործընթացներ եւ շահերի բախում Կապանում» տեսանյութի շուրջ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ տրվեք կեղծ, անհեթեթ, փուչ խոսակցություններին»,-նշել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում