Վրաստանում բաց տարածքներում շնչադիմակ կրելը կրկին պարտադիր է դառնում: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի այսօրվա նիստում:
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքերով՝ այսօրվանից փակ և բաց տարածքներում պարտադիր է շնչադիմակ կրել:
«Խորհրդի որոշմամբ ավելացվել է նոր կանոնակարգ, որը վերաբերում է պարտադիր շնչադիմակ կրելուն: Այսօրվանից պարտադիր է օգտագործել շնչադիմակ բաց և փակ տարածքներում, ինչը, մեր կարծիքով, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, մեզ համար կլինի ամենակարևոր և արդյունավետ միջոցներից մեկը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն հաղթահարել չորրորդ ալիքը»,- ասել է Տիկարաձեն:
Մեկ շաբաթ առաջ խորհուրդը որոշում էր կայացրել պարտադիր դարձնել շնչադիմակ կրելը բաց տարածքներում, որտեղ հավաքվում է ավելի քան հինգ մարդ: