Thursday, 28 09 2023
18:15
Ստոլտենբերգը Կիևում հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ
18:09
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 29, 2023
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եթե հայերը կարծում էին, որ ադամանդ են Պուտինի համար, սխալվել են
Վրաստանը ՌԴ-ի հետ չի բանակցել ավիահաղորդակցության վերսկսման շուրջ. Իրակլի Ղարիբաշվիլի
Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ. Լևոն Տեր-Պետրոսյան
ԼՂ-ի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Շուշանյանը ձերբակալվել է․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ բռնության կոչեր հնչեցնելու համար
Եթե սաղ սալամատ հասել ենք ստեղ, ամեն ինչ լավ կլինի
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ
17:26
Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը
17:23
ՄԱԿ ավտոշարասյունները մարդասիրական բեռներով արդեն ճանապարհին են. Գրանդին՝ Հայաստանին օգնության մասին
Արցախում թողել եմ իմ մանկությունը. բռնի տեղահանված աղջնակը հուզվեց
«Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրված անդամներին
Սա կապիտուլյացիա էր, բայց ինչո՞ւ սպառազինությունը հանձնվեց թշնամուն
Ազգային կոմիտեն վերսկսում է հանրահավաքները
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
Ապահով եմ և ազատ, բայց իմ գտնվելու վայրի մասին ոչինչ չեմ կարող հայտնել. Արտակ Բեգլարյան
«Ազգային առաջընթաց»-ը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ. Հայտարարություն
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին
16:40
Բրեդ Շերմանն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել չանտեսել 21-րդ դարում ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումները
Մեր պարտքն է հոգատար կերպով ընդունել մեր քույրերին և եղբայրներին. վարչապետը՝ կառավարության նիստին
16:21
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 29, 2023
Կրեմլը ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին. Պեսկով
Ադրբեջանական ագրեսիայի նոր դրսեւորում
ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան հանկարծամահ է եղել. shamshyan.com
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 28, 2023

Հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման Եվրամիության պատկերացումը

Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործում, հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Հայ-ադրբեջանական պետական սահմանից շարունակվում են մտահոգիչ լուրերը զոհերի մասին: Վերահաստատում ենք անհապաղ ապաէսկալացիայի, զսպվածության, սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ մեր կոչը: Պատրաստ ենք աջակցել», նշել է Կլաարը Թվիթերում:

Եվրամիությունից, նաև այլ կառույցներից և պետություններից հնչում են այդօրինակ հայտարարություններ ոչ առաջին անգամ: Սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ աջակցությունը, որ խոստանում է օրինակ Եվրամիությունը: Կամ, ինչպե՞ս է այդ աջակցությունը պատկերացնում Եվրամիությունը: Եթե աջակցության պատրաստակամության մասին հայտարարություններին զուգահեռ հնչեն նաև առարկայական պատկերացում տվող կոնկրետ հանգամանքներ, ապա դա թերևս թույլ կտա առնվազն հանրություններին ավելի կոնկրետ գնահատել այդ պատրաստակամությունն ու ըստ այդմ նաև դրա հանդեպ ձևավորել քաղաքական իշխանությունների պատասխանատվությունը:

Մասնավորապես, Հայաստանի հանրությանն օրինակ կարող է հետաքրքրել, թե սահմանագծման ու սահմանազատման գործում աջակցության պատրաստ Եվրամիությունն ի՞նչ հիմքով է պատկերացնում այդ գործընթացը: ԽՍՀՄ քարտեզնե՞րն են դիտարկվելու հիմք Եվրամիության համար, թե՞ Եվրամիությունն ունի այլ՝ իր հիմքերը: Որո՞նք են դրանք, ի՞նչ են ենթադրում: Ի վերջո, աջակցությունը պետք է ունենա կոնկրետ տեսք, որպեսզի պահանջի կոնկրետ պատասխան, և հանրությունն էլ ունենա այդ իրավիճակը կոնկրետ գնահատելու հնարավորություն, իսկ այլ սուբյեկտներ էլ չունենան այդ ամենը նենգափոխելու և դրա վրա մանիպուլյատիվ քաղաքական խաղեր կառուցելու հնարավորություն: Ըստ այդմ, սահմանագծման ու սահմանազատման գործընթացում աջակցության պատրաստ Եվրամիությունը որքանո՞վ է պատրաստ առնվազն հանրություններին շատ, թե քիչ առարկայորեն ներկայացնել իրենց պատրաստակամության բովանդակությունը, հիմքը և շահեկանությունը, թեկուզ օրինակ ՌԴ պատրաստակամության համեմատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում