Գերմանիան կդադարի Աֆղանստանին ֆինանսական օգնություն տրամադրել, քանի որ երկրում իշխանությունը զավթել են թալիբները: Այս մասին հայտարարել է տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլերը, երեքշաբթի՝ օգոստոսի 17 -ին, հաղորդում է DPA գործակալությունը:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը զգուշացրել էր, որ ԳԴՀ -ն Աֆղանստանին «ոչ մի ցենտ» չի տա, եթե թալիբներն իշխանությունը վերցնեն: Նա հավելել է, որ Բեռլինը «տարեկան 430 մլն եվրո է հատկացրել երկրին», իսկ 250 մլն եվրոն խոստացել է հատկացնել 2021-ին։