CNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջությունը: Այլ կերպ ասած, Ալիևը խաղաղությունը կապում է Հայաստանին ադրբեջանական օրակարգի պարտադրման հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ:
Եղոյանի կարծիքով՝ Ալիևը հուսահատության մեջ է և միջազգային աջակցություն չստանալով անցել է շանտաժի․ «Ալիևը շտապում է: Նա կարծում է, որ հիմա շատ ուժեղ է: Արցախի հարցը միայն Արցախի մասին չէ․ այն լայն կոնտեքստ ունեցող թնջուկ է»: