Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին

ՌԴ դեսպանը սահմանին. թույլ չտալ վակուում, որից կարող է օգտվել Ադրբեջանը

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի շրջանակում այցելելով Արարատի մարզ, եղել է նաև Երասխի սահմանին, շփվել հայ և ռուս սահմանապահների հետ: Կոպիրկինի այցի մասին տեղեկություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանատունը: Կոպիրկինն արձակուրդի ընթացքում մի քանի օր է այցելում է Հայաստանի մարզեր, նա եղել է նաև հայ-թուրքական սահմանային ուղեկալում՝ օրեր առաջ: Այժմ ահա նա այցելում է հայ-ադրբեջանական սահման, Երասխ: Ընդ որում, այցը հատկանշական է այն իմաստով, որ տեղի է ունենում Երասխի ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի ֆոնին, ինչի հետևանքով դիպուկահարի կրակոցից զոհվել էր Հայաստանի զինուժի ծառայող:

Մինչ այդ հայկական կողմը տեղեկություն էր տարածել Սյունիքում Սև լճի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձի մասին, որը կասեցվել է և ըստ հայկական կողմի ադրբեջանցիները նահանջել են տալով զոհ և ունենալով վիրավորներ: Դրան ժամեր անց հաջորդել էր սադրանքը Երասխի դիրքերի ուղղությամբ: Ավելի ուշ արդեն, ադրբեջանցիները դիմել էին սադրանքի Գեղարքունիքի սահմանային դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, հայկական կողմը հակադարձել է հակառակորդին, որը նահանջել է՝ տալով առնվազն երեք զոհ և ունենալով վիրավորներ: Ցավոք, հայկական կողմը մեկ զոհ ունի նաև Գեղարքունիքի ուղղությամբ: Ադրբեջանական ակտիվ սադրանքների նոր ալիքին նախորդել էր Բաքվի ղեկավար Ալիևի դժգոհությունն այն հանգամանքի կապակցությամբ, որ Ռուսաստանը սպառազինում է Հայաստանին: Այդ ֆոնին, ՌԴ դեսպանի այցը Երասխի սահման հնարավոր է դիտարկել որոշակի պատասխան Ալիևի դժգոհությանը:

Մոսկվան այդ իմաստով հայտնվել է բավականին բարդ վիճակում: Մի կողմից բարդ է լարել հարաբերությունը Բաքվի հետ, մյուս կողմից շատ բարդ է Բաքվին շարունակել սիրաշահել Հայաստանի ու Արցախի հաշվին, հատկապես Արցախում էլ ՌԴ ռազմական ներկայության պայմաններում: Մոսկվայի համար այստեղ ակնհայտորեն կա մի ելք՝ հնարավորինս աշխուժացնել Ֆրանսիայի և ԱՄՆ դերակատարումը և հնարավորինս արագ դուրս գալ «միանձնյա պատասխանատվության» դաշտից: Ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանը կարծես թե փորձում է հրաժարվել անգամ այդ ելքի պատասխանատվությունից և դրան մղել Հայաստանին, այդպիսով Երևանի վրա թողնելով հնարավոր այսպես ասած «արատավոր էֆեկտի» պատասխանատվությունը: Իսկ բանն այն է, որ Ֆրանսիայի և ԱՄՆ ներգրավումը չի կարող լիել ակնթարթային, եթե անգամ Մոսկվան մտածի այդ ուղղությամբ: ԱՄՆ-ը ու Ֆրանսիան այդ իմաստով Ռուսաստանին «օգնության կշտապեն» միայն որոշակի պայմաններով: Իսկ այդ ընթացքում, ռեգիոնում կարող են ծավալվել իրադարձություններ, որոնք կմնան Ռուսաստանի վրա: Այստեղ բավականին երկիմաստ վիճակ է ստեղծվում նաև Հայաստանի համար:

Մի կողմից պետք չէ անել քայլեր, որոնք Ռուսաստանին հնարավորություն կտան խուսանավել իրավիճակի համար իր պատասխանատվությունից, որ ստանձնել է նոյեմբերի 9-ով, մյուս կողմից ակնառու է, որ Մոսկվան ի զորու չէ արդյունավետ իրացնել իր պատասխանատվությունը ու Երևանի համար էական է ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ աշխատանքը, որպեսզի Ռուսաստանի հետ նրանց քննարկումները չստեղծեն ռեգիոնալ որոշակի վակուում, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում