ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին ընդունել աֆղան փախստականների և զերծ մնալ նրանց արտաքսումից։ Նա նման ուղերձով է հանդես եկել այսօր՝ կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։
Գուտերեշն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Աֆղանստանում իրադրությունը ստիպել է հարյուր հազարավոր մարդկանց լքել իրենց տները։ Նրա խոսքով՝ «Թալիբան» շարժման գրոհայինները պետք է զսպվածություն դրսևորեն՝ մարդկանց փրկության համար, և խնդրել է Աֆղանստանում դերակատարություն ունեցող բոլոր կողմերին ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիություն։
Այսօր ցնցող կադրեր են հայտնվել համացանցում, թե ինչպես են տասնյակ աֆղաններ փորձում կառչել Քաբուլը լքող ռազմատրանսպորտային ինքնաթիռից, իսկ թռիչքից վայրկյաններ անց ցած ընկնում բարձրությունից։