Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է սեպտեմբերի սկզբին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։
Հրավիրվածների շարքում է «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանը։ Փոխարենը հայտացուցակում տեղ չի գտել «Զենիթի» հարձակվող Արտեմ Ձյուբան:
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանը Մոսկվայում կմրցի Խովրաթիայի հետ։ Սեպտեմբերի 4-ին Նիկոսիայում Կարպինի գլխավորած հավաքականը կհանդիպի Կիպրոսի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կհյուրընկալի Մալթայի ընտրանուն։