Նավթի համաշխարհային գները նվազում են։ Անկումը պայմանավորված է Ասիայում նոր կորոնավիրուսային դեպքերի աճով և տնտեսության դանդաղ վերականգնմամբ:
Brent տեսակի նավթի գինն իջել է 70 դոլարի նշագծից՝ հասնելով մեկ բարելի դիմաց 69,65 դոլարի։ Անկումը կազմել է 1․33 տոկոս։
Օգոստոսի 16-ի առավոտյան WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց կազմել է 67,14 դոլար:
Միջազգային էներգետիկ գործակալության հուլիսյան զեկույցի համաձայն ՝ նավթի համաշխարհային պահանջարկի աճը տարեկան կտրվածքով դանդաղել է, և այդ միտումը կշարունակվի տարվա երկրորդ կեսին՝ կապված կորոնավիրուսների դեպքերի աճի հետ:
Ըստ ՄԷԳ կանխատեսումների ՝ նավթի համաշխարհային պահանջարկը մինչև այս տարվա վերջ կնվազի 300 հազար բարելով ՝ մինչև 96 միլիոն 150 հազար բարել: