Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 676 նոր դեպք, ապաքինվել է 4 119 պացիենտ: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 425 651: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 6436-ի։
Երկրում ընդհանուր պատվաստվել է 806 681 մարդ, օրական՝ 14 784:
Կարանտինային գոտիներում կա 76 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 986-ը: