Ամերիկյան գերձայնային անօդաչու HTV-2 ինքնաթիռի հետ կապը կորել է Վանդերբերգ ռազմաօդային բազայից կրիչ-հրթիռի բացթողումից 36 րոպե անց:
Փորձարկման առաջին փուլը անցել է բարեհաջող, և հրթիռը հասել է պլանավորված բարձրության: Կապը կորել է HTV-2-ի ինքնուրույն թռիչքի առաջին պահից: Ըստ պլանի` մեքենան պետք է հասներ Մարշալյան կղզիներ և սուզվեր օվկիանոսում: Սա գերհզոր ինքնաթիռի երկրորդ անհաջող փորձարկումն է:
Հիշեցնենք, որ այսպիսի ինքնաթիռով մեկ ժամվա ընթացքում միջուկային զենքը կարելի կլինի հասցնել մոլորակի ցանկացած կետ: Ինքնաթիռը արտաքնապես նիզակի ծայրակալ է հիշեցնում, չունի թևեր, մինչև 21,000 կմ/ժ արագություն է սահմանում: Համեմատության համար նշենք, որ բազմակի ռեկորդակիր МиГ-25 ինքնաթիռի առավելագույն արագությունը ընդամենը 2,400 կմ/ժ է: