Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Մոնոկլոնալ հակամարմինների ներարկումները հիվանդներին պաշտպանել են մալարիայով վարակվելուց

Գիտնականներն առաջին անգամ օգտագործել են մոնոկլոնալ հակամարմիններ՝ մալարիայի վարակից մի քանի տասնյակ կամավորների պաշտպանելու համար, որոնք համաձայնել էին մասնակցելու կլինիկական փորձարկումներին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտի (NIAID) մամուլի ծառայությունը:

«Այս փորձերի արդյունքները ցույց են տալիս, որ մոնոկլոնալ հակամարմինների մեկ ներարկումը հիվանդներին պաշտպանում է մալարիայից առնվազն 9 ամիս: Հետագա դիտարկումները, հուսով ենք, կհաստատեն և կլրացնեն այս նախնական փորձարկումների արդյունքները»,-ասել է NIAID- ի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, որի խոսքերը մեջբերում է ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Մալարիան մարդկանց շրջանում ամենատարածված ինֆեկցիոն հիվանդություններից է: Դրա հարուցիչներն են Plasmodium ցեղի միաբջիջ մակաբույծները: ԱՀԿ -ի ներկայիս գնահատումների համաձայն, աշխարհում մալարիայի բոլոր տեսակների կրող մարդկանց թիվը կազմում է մոտ 220 միլիոն: Ամեն տարի այս հիվանդությունից մահանում է մոտ 400 000 հիվանդ: Հիվանդների զգալի մասն ապրում է Աֆրիկայում և Հարավային Ասիայի զարգացող երկրներում:

NIAID- ի լաբորատորիայի ղեկավար Ռոբերտ Սեդերի գլխավորած հետազոտողների միջազգային խումբը մի քանի տարի աշխատում է մալարիայի համաճարակի զսպման նոր մեթոդների մշակման վրա: Մասնավորապես, գիտնականները փորձում են հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք ստեղծել սինթետիկ հակամարմիններ, որոնք կարող են չեզոքացնել Plasmodium-ը մարդու օրգանիզմ մտնելիս:

Հակամարմինների կիրառման առաջին հաջողությունները

Երեք տարի առաջ Սեդերը և նրա գործընկերները գտել են մալարիայի փորձնական պատվաստանյութ ստացած մարդու: Ստեղծած CIS43 հակամարմինը կարողացել է կապվել մակաբույծի բջիջների մակերևույթի այն կետի հետ, որն իրականում երբեք չի փոխվում ՝ դարձնելով այն գրավիչ թեկնածու նմանատիպ մոնոկլոնալ հակամարմիններ ստեղծելու համար:

Հետագա տարիները գիտնականներն անցկացրել են այդ այդ մոլեկուլի սինթետիկ տարբերակը ստեղծելով, որը ստացել է CIS43LS անվանումը, ինչպես նաև փորձարկել են դրա անվտանգությունն ու արդյունավետությունը մկների և այլ կենդանիների վրա կատարված փորձերի ժամանակ: Այս փորձարկումների հաջող ավարտը ճանապարհ է հարթել կլինիկական փորձարկումների առաջին փուլի համար, որին մասնակցել են 18 -ից 50 տարեկան 40 առողջ կամավորներ:

Այս փորձերի մասնակիցները համաձայնել են ստանալ հակամարմինների մեկ կամ երկու ներարկում, ինչպես նաև թույլ են տվել գիտնականներին փորձել իրենց վարակել մալարիայի մոծակների օգնությամբ, որոնց օրգանիզմում առկա են եղել Plasmodium falciparum- ի սպորները: Ինչպես ցույց են տվել դիտարկումները և փորձերը, հակամարմինների ներթափանցումը օրգանիզմ չի հանգեցրել վտանգավոր կողմնակի ազդեցությունների ի հայտ գալուն, և միևնույն ժամանակ այն պաշտպանել է բոլոր կամավորներին մալարիայով հիվանդանալուց:

Մոտ ապագայում գիտնականները նախատեսում են ավելի լայն կլինիկական փորձարկումներ անցկացնել Մալիում՝ Արևմտյան Աֆրիկայի երկրներից մեկում, որի բնակիչները հաճախ վարակվում են մալարիայով: Սեդերը և նրա գործընկերները հույս ունեն, որ այդ փորձերը կհաստատեն այդ հակամարմինների անվտանգությունն ու բարձր արդյունավետությունը, ինչպես նաև կօգնեն նվազեցնելու մալարիայի դեպքերը այդ երկրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում