«Քանի դեռ օրենսդրական փոփոխություններ չեն իրականացվել, հնարավոր չէ իրավական մեթոդներով դատական համակարգում զտում իրականացնել։ Այն օրենսդրությունը, որը մենք ունենք, թերի է և թույլ չի տալիս ամբողջովին զտում իրականացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Վահագն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ իրավական հիմքեր ստեղծելով պետական մեքենան կսկսի աշխատել և դրա հիմքով ժամանակի ընթացքում զտում կիրականանա և մենք կտեսնենք, որ դատական համակարգում մեծամասամբ կլինեն զուտ Սահմանադրությամբ և օրենքներով առաջնորդվող դատավորներ.«Հավատացեք այդ օրը գալու է՝ որքան էլ դիմադրությունը ուժեղ լինի»,-ասաց Մարտիրոսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այն խենթանոցը, որը ներկա Ազգային ժողովում է, թույլ չի տալու արագ օրենսդրական փոփոխություններ, բարեփոխումներ իրականացնել։ Բայց իշխանությունը պետք է այնքնա ուժ ունենա, որ ԱԺ-ում նստած հինգերերոդ շարասյան ներկայացուցիչներին մեկուսացնի քաղաքական իմաստով, որպեսզի նրանք չկարողանան կազմալուծեն ԱԺ-ի աշխատանքները։
Առավել մանրամասն՝ տեսանյութում