Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Խորհրդարանական «փտախտ»․ Նոր հասարակական-քաղաքական արդյունքի ստեղծումը՝ հրամայական

Ժամանակի ընթացքում հայկական քաղաքականություն ասվածը դեգրադացվել է ավելի ու ավելի մի շարք խորքային պատճառներով, որոնք, բերելով հանրագումարի, հնարավոր է ամփոփել հետևյալ կերպ. քաղաքականությունը Հայաստանում դեգրադացվել է, որովհետև պատերազմի հաղթանակը կապիտալիզացվել է ոչ թե պետական-քաղաքական, այլ անձնական մակարդակներում: Եվ որպեսզի հմտորեն քողարկվի այդ կապիտալիզացիան, հարկ է եղել դեգրադացնել քաղաքականությունը՝ այն վերածելով ընդամենը ցուցանակի: Որովհետև, հանրային, պետական կյանքի երևույթ լինելու պարագայում այն անխուսափելիորեն պատասխան էր պահանջելու մասնակիցներից, այդ թվում և պատերազմի հաղթանակի հանդեպ խնամքի կամ անտարբերության, կամ առավել ևս՝ այդ հաղթանակը մսխելու լայնահուն գործընթացի համար: Հետևանքն այն է, որ խորհրդարան երևույթը Հայաստանում վերածվել է ընդամենը ձևականության, իսկ բուն «քաղաքական» պրոցեսները կամ ծավալվել են փողոցներում՝ հիմնականում ընդդիմությունների մակարդակում, կամ, որոշակի հարաբերական իմաստով հանդերձ՝ «սաունաներում», իշխող համակարգի առումով:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները Հայաստանում շատ վաղուց են հայտնվել այդ տիրույթներից դուրս՝ հաշվի առնելով երկու տիրույթում էլ եղած խորքային անհամարժեքությունն ու անարդյունավետությունը: Այդ խնդրի լուծում թվաց թավշյա հեղափոխությունը, թեև այն հանրայնորեն պետք է դիտվեր ոչ թե լուծում, այլ լուծման հնարավորություն, երբ դրա շնորհիվ Հայաստանում բացվելու էր միջավայրը՝ տալով քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն: Սակայն, Հայաստանի հասարակական-քաղաքական այսպես ասած ակտիվը ընդամենը նախկին իշխանությունից իր պահանջները տեղափոխեց նոր իշխանության վրա՝ գործնականում շարունակելով զերծ մնալ հասարակական-քաղաքական վերափոխումների համար պատասխանատվությունից, ընդունելով, այսպես ասած, «մարգարեի» կեցվածք, որպեսզի հետո և առավել ևս ցավագին պատերազմից հետո որդեգրեր «հայրենիքում մերժված մարգարեի» դիրք, շարունակելով հնարավորինս հեռու մնալ վերափոխումների համար պատասխանատվությունից: Հայաստանում այսօր դա է խնդիրը: Կա՞ն խորհրդարանից և այսպես ասած հակառակ բևեռ դիտվող «փողոցից» դուրս, միաժամանակ «մարգարեի» բարդույթներից զերծ հասարակական քաղաքական ներուժ, շերտ, խմբեր, նաև տնտեսական միջավայրում շահագրգիռ շերտեր, որոնք ի վիճակի են ներդրում կատարել նոր հասարակական-քաղաքական բովանդակություն և օրակարգ ձևավորելու, ըստ այդմ Հայաստանում քաղաքականությունը միջավայրային խորիքց վերափոխելու գործում: Կա՞ այդ ներուժը, այդ թվում Սփյուռքում, թե՞ ոչ: Այլապես, Հայաստանի խորհրդարանները շարունակելու են արտացոլվել միայն «փտախտ» ապրող հայկական քաղաքականության անհույս «վերջույթի» կերպը, ովքեր էլ հայտնվեն այնտեղ և անգամ անհատական մակարդակում լինեն հուսադրող բացառություն: Կրկնեմ բազմիցս շոշափած միտքը, որ Հայաստանում քաղաքականության փոփոխությունը կարող է արտացոլվել խորհրդարանում, իսկ սկսել այն կարող է միայն հասարակական միջավայրից:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի հանրության համար կարևոր է գալ խնդրի խորքային արձանագրման և դրա լուծման մեխանիզմների շուրջ բովանդակային քննարկումների: Դա պետք է անեն հանրայնորեն ակտիվ խմբերը, քաղաքական այլընտրանքի որակապես այլ առաջարկ ձևակերպելու ունակ միավորները: Խոսքն այն միավորների մասին է, որոնք ոչ թե կառաջնորդվեն հերթական անգամ հանրությանը վատը մատնացույց անելով, կունենան որպես լավ ներկայանալու կամ ընկալվելու ակնկալիք, ապավինելով այսպես ասած առերևույթ, փաթեթային տարբերությանը, այլ կանեն հանրությանը կոնկրետ քաղաքական առաջարկներ: Առաջարակներ, որոնք կլինեն հասարակական-քաղաքական նախագծեր, տարբեր մասշտաբի, ինչի իրականացման արդյունքում հնարավոր կլինի էապես փոխել հասարակական-քաղաքական կյանքի որակը, էապես փոխել հասարակական զարգացումներն առաջնորդող խմբերի որակը: Ամբողջ հարցն այն է, որ մինչ այս, Հայաստանում որակի սահմանագիծը անցել է այսպես ասած արտաքին շերտով, ձևակերպումների և փաթեթավորումների տարբերության մակարդակում, բայց ոչ գործունեության խորքային բնույթի: Ավելին, եղել է, կա մի առանձնահատուկ նրբություն:

Որակական «վատ»-ի գծից այն կողմ գտնվող ուժերը՝ անցնող այդ ավելի քան քառորդ դարի ընթացքում, որպես կանոն մշտապես առաջ են եղել ձևակերպական կամ փաթեթային «լավ»-ի դաշտում գտնվող ուժերից, առաջ են եղել առանցքային մի հանգամանքի՝ ներառականության տեսանկյունից: Հենց այստեղ է, որ անհրաժեշտ է գերազանցել եղած որակները, նորը բերելու, խորքային առումով նորը և արդիականը ամրագրելու համար: Հայաստանի ներքաղաքական կյանքի որակական և համակարգային արդիականացումը, հասարակական-քաղաքական կյանքի վերափոխումը պահանջում է նախաձեռնություններ, որոնց առանցքային բաղադրիչներից մեկը կլինի հանրային ներառականության ապահովումը, կուսակցական աստիճանակարգից վեր: Ըստ այդմ, հուսախաբության և հիասթափության փոխարեն, ժամանակն է էներգիան և ռեսուրսները փորձել ի սպաս դնել ստեղծարարության վրա՝ Հայաստանի խորհրդարանից դուրս որակապես նոր հասարակական-քաղաքական արդյունք ստեղծելու կարողության վրա: Այդ իմաստով, անհամարժեք է նաև այսպես ասած նախկին ընդդիմության հանդեպ ձևավորվող «կարոտախտը», որովհետև մեծ հաշվով նախկին ընդդիմություններին էլ՝ մոտ, թե հեռու, չի հաջողվել անել առանցքային գործառույթը կամ առաքելությունը, այդ նոր որակի վրա խարսխված արդյունքի ստեղծումը, ինչը հենց կմարգինալացներ հին որակները, այլ ոչ թե թույլ կտար դրանց բյուրեղանալ և տեղ ունենալ ընտրապայքարում և խորհրդարանում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում