Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած ճոճանակը ուղղում է հակառակ ուղղությամբ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Այս շաբաթ մի շարք իրադարձություններ տեղի ունեցան: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպեցին, դրնաից առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն էր Հայաստանում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց այլընտրանքային ուղների հետ կապված, որ Հայաստանը հնարավոր է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը, ի՞նչ էբ տեղի ունենում արտաքին ճակատում և Հայաստանը փորձո՞ւմ է արդյոք մանևրել այս իրավիճակում, թե ոչ:

Ներկայիս իրավիճակը, որն ուրվագծվում է ձեր կողմից նշված արտաքին քաղաքկան և ռազմաքաղաքական իրադարձություններով, Հայաստանից պահանջում է ամքսիմալ ճկունություն, որպես ուղղակի կենսական հրամայական: Հայաստանը, պարզապես չի կարող այդ ճկունությունը չդրսևորել: Դա էլ նաև արտացոլվում է, այո, պաշտոնական Երևանի կողմից արված հայտարարություններով: Սա է ընդհանուր պատկերը, իսկ եթե մասնավորեցնենք, ապա Ադրբեջանն իր անհամարժեք վարքով, ավելի ճիշտ բեսպրեդելով իրեն դնում է պարզապես պատմության սխալ կողմում, դնում է բանականությունից, քաղաքակրթությունից դուրս: Մյուս կողմից, այն սրացումը, որ մենք ունենք մայիսի 12-ից ի վեր, Ռուսաստանը Հայաստանի մասով կորզեց առավելագույնը: Հիմա Ռուսաստանը կարող է հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած տեղում տեղակայել ցանկացած քանակի զորք, և դա բացատրել Հայաստանի անվտանգությամբ: Իհարկե, դա փաստ չէ, որ դա արվում է մեր գեղեցիկ աչքերի համար: Ռուսաստանը դեռ առավելագույնը չի կորզել Ադրբեջանից և այստեղ է, որ մենք տեսնում ենք լուրջ ստորջրյա հոսանքներ ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի նախկին դիվանագետներից ոմանք զազրախոսում են և ուղղակի անհանդուրժելի արտահայտություններ են թույլ տալիս ոչ միայն ռուսական պետության, նրա քաղաքականության, այլև ռուս ժողովրդի նկատմամբ: Դա բավականին սուր արձագանք է գտնում Մոսկվայում և Մոսկվան էլ սպառնում է, որ դա անհետևանք չի մնա: Բացի դրանից, այո, Բաքուն վարձահատույց չի եղել Մոսկվային այն բոլոր աննախադեպ ծառայությունների համար, որը Մոսկվան մատուցեց Բաքվին անցած 10-ամյակից ավելի ժամանակահատվածում, և որի վերջարդյունքում Բաքուն Արցախի Հանրապետության տարածքի 3/4-ը վերցրեց իր հսկողության տակ: Բնականաբար, Մոսկվան չի ուզում նման ծառայությունները անել անվճար, բարեգործական հիմունքներով: Բնականաբար, Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած ճոճանակը ուղղում է հակառակ ուղղությամբ: Դրա վկայությունն են նաև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև՝ հայկական բանակի վերազինման վերաբերյալ: Այստեղ շատը կարևոր է նշել, որ Հայաստանը չպետք է բավարարվի միայն ու բացառապես ռուսական սպառազինությամբ, որովհետև դա հաստատապես բավարար չի լինելու մեր գերխնդիրը կատարված համարելու համար: Այն է՝ ունենալ բանակ, որը պատրաստ է 5-րդ և հետագա սերունդների պատերազմներին: Բացի դրանից, միայն բանակով չէ, որ հաստատվում է անվտանգություն: Անվտանգությունը, ի վերջո, ոչ թե արդյունք է, այլ գործընթաց: Այդ իմաստով, Հայաստանը պետք է շարունակի դիվերսիֆիկացնի իր բոլոր քաղաքականությունները:

Մոսկվայում կարևորեցին Հայաստանի բանակի արդիականացման խնդիրը: Արդյոք սրանք զուտ կարգախոսային հայտարարություններ էին՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն այս ոլորտում որևէ առարկայական օժանդակաություն ցուցաբարել, հավանաբար չի կարող:

Իհարկե, կարող է Հայաստանի պահանջմունքները բավարարել, բայց իհարկե, ողջ ամբողջությամբ: Համենայնդեպս, այն բարձրտեխնոլոգիական բաղադրիչով  զինատեսակների մասով Հայաստանը պետք է մտածի, թե ոնց է սպառազինվելու և հետագայում իր ռազմատեխնիկական միջազգային համագործակցության ճարտարապետության ինչ փոփոխություններ  պետք է իրականացնի այդ ուղղությամբ: Ի վերջո, տեսեք, Ղազախստանը լինելով ՀԱՊԿ անդամ երկիր համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, հետևաբար ո՞վ ասաց, որ նույնը անել Հայաստանին չի կարելի: Այնպես որ, Հայաստանն այստեղ անելիքներ շատ ունի, ՀՀ կառավարությունը դրա համար օժտված է համապատասխան մանդատով, և ստանալով այդ մանդատը, ն աև կարողություններով: Հայաստանում ներքաղաքական կայունությունը դարձել է իրականություն՝ չնայած 5-րդ շարասյան և 6-րդ պալատի կողմնակի աղմուկներին: Այնուամենայնիվ Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է, և դա գուցե բերի որոշակի որակական փոփոխությունների մեր քաղաքականության մեջ:

Այս բոլոր զարգացումներն արդյոք հուշում են, որ Հայաստանը ձեր նշած դիվերսիֆիկացիային պատրաստ է, թե՞ այս ամենը Ռուսաստանին ուղղված որոշակի մեսիջներ են:

Եթե խոսքը վերաբերում է կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, ապա դա մեսիջ էր ոչ միայն Ռուսաստանին, այլ ընդհանրապես և Ադրբեջանին, և Թուրքիային, և մեր արևմտյան գործընկերներին,  ընդհանրապես միջազգային հանրությանը, թե որոնք են Հայաստանի մտադրությունները: Սա շատ կարևոր ուղերձներ էին, որ Հայաստանը որևէ ագրեսիվ նկրտումներ չունի, բայց մյուս կողմից Հայաստանն ամեն ինչ անելու է այլոց ագրեսիվ նկրտումները զսպելու համար, և դա Հայաստանի միանգամայն օրինական իրավունքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում