Հայիթիի իշխանությունները հայտնել են երկրաշարժի հետևանքով առնվազն 5 մարդու մահվան մասին։ Նշվում է, որ մարդիկ զոհվել են երկրի հարավում: Տուժել են նաև բժշկական օբյեկտներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայիթիի ափերի մոտ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել շաբաթ օրը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Փեթի-Տրու-դե-ՆԻՊ փոքր բնակավայրից 8 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ի սկզբանե հայտարարել են ցունամիի սպառնալիք, բայց հետո հանել են այն։
Ինչպես նշել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) բնակչության խտության, շենքերի սեյսմակայունության և համանման աղետների հետևանքների ուսումնասիրության տվյալների վերլուծության հիման վրա, կարող էին զոհվել երկրի հազարավոր բնակիչներ:
Some photos emerging from the South of Haiti this morning where a major earthquake struck. Prayers for people in the towns of Les Cayes, Jacmel, Jérémie. pic.twitter.com/2wTpJPoUOv
— Patrick Gaspard (@patrickgaspard) August 14, 2021