Հայիթիի ափերի մոտ, 7,2 մագնիտուդով երկրաշարժի պատճառով, ցունամիի սպառնալիք է հայտարարվել, հայտնում է նախազգուշացման ամերիկյան կենտրոնը (NWS):
«7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայիթիի շրջանում ։Առկա տվյալների հիման վրա մենք կանխատեսում ենք ցունամիի վտանգավոր ալիքներ»,- ասվում է NWS- ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 մագնիտուդ: