Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ ազգայնականների հետ բախումների ընթացքում 7 իրավապահ և մեկ զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնել է ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարները փորձել են ներխուժել գրասենյակ: Ցուցարարները պայթուցիկ նյութեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա և արցունքաբեր գազ են կիրառել, ինչպես նաև անվադողեր են այրել և քարեր են նետել: Հետո իրավիճակը կայունացել է․ այնուհետ ցուցարարները գնացել են այն տունը, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների, գտնվում է նախագահի բնակարանը, և այնտեղ կրակներ են վառել:
«Յոթ ոստիկաններ ստացել են աչքերի ջերմային այրվածքներ, իսկ մեկ զինվոր ստացել է ձեռքի վնասվածք», – ասել է Կլիմենկոն ։ Ցուցարարները դժգոհ են ներկայիս կառավարության գործողություններից: