Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին, ժամը 13:58-ին տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։
Փրկարարներն ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու: Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: