Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Կայացավ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության արտահերթ համագումարը

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՊԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

14․08․2021թ․

Սույն թվականի օգոստոսի 14-ին կայացավ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության արտահերթ համագումարը։ Կուսակցության ՂՄ ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը ներկայացրեց դեռևս 2020թ․ մայիսին սկզբնավորված «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության, ապա 2020թ. սեպտեմբերի 21-ին հիմնադրված «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության անցած 11 ամիսների գործունեությունը՝ առավելապես կենտրոնանալով ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության և դրա արդյունքներից բխող իրողությունների վրա։

Կուսակցության հիմնումից ընդամենը 7 օր անց մեկնարկած 44-օրյա աղետալի պատերազմը, դրան հաջորդած ներքաղաքական իրադարձությունները, որոնք ուղեկցվում էին մեդիահարձակումներով, անկառավարելի կեղծ տեղեկատվական հոսքերով, արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերները, Արցախի կարգավիճակի և Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդող սահմանային և արտաքին այլ սպառանլիքները, վերջապես արտահերթ խորհրդարանական ընտրությունները իսկական քննությունն էին նորաստեղծ քաղաքական կուսակցության համար։

Ազգային ժողովում ժողովրդավարական այլընտրանքային բևեռի ներկայությունը չափազանց կարևոր համարելով կուսակցությունն ամիսներ շարունակ անհաջող բանակցել է գաղափարակից քաղաքական գրեթե բոլոր ուժերի հետ։

Արտահերթ համագումարը արձանագրեց, որ երկրի ժողովրդավարությունն ու նրա պաշտպանությունը կուսակցության համար մնում է առաջնահերթություն և այդ նպատակով կուսակցությունը որոշել է ակտիվորեն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

Կուսակցության առավել արդյունավետ գործունեության համար համագումարը հաստատել է կուսակցության կանոնադրական փոփոխությունները։

Ղեկավար մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Արման Բաբաջանյանը։ Կանոնադրական փոփոխությունների համաձայն կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչն այսուհետ հանդես է կգա որպես կուսակցության նախագահ։

Համաձայն կուսակցության նոր կանոնադրության՝ կուսակցության ղեկավար մարմինը այսուհետ կոչվելու է Քաղաքական խորհուրդ: Քաղաքական խորհրդի անդամ են ընտրվել՝ Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Արշակ Սարգսյանը, Լուսինե Հակոբյանը, Վահագն Մարտիրոսյանը Սարգիս Գրիգորյանը, Առնոլդ Բլեյանը, Վիգեն Մովսիսյանը Արթուր Բարսեղյանը, Միհրան Հակոբյանը, Գարեգին Ղազարյանը, Նոնա Համբարձումյանը և Արտաշես Խալաթյանը։

Վերահսկիչ հանձնաժողովի անդամ են ընտրվել՝ Լևոն Խաչատրյանը Տիգրան Թոթոլյանը Անի Միրզոյանը։

Հավարտ համագումարի կուսակցության Քաղաքական խորհուրդը գումարել է առաջին նիստը, ստանձնելով համագումարի կողմից իրեն տրված պարտականությունները։

«Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության

Մամուլի ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում