Այսօր՝ օգոստոսի 14-ին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) հարակից տարածքներում։ Այս մասին հայտնում են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:
«Մեր անտառապահներն առաջինը հասնելով դեպքի վայր ահազանգել են արգելոց՝ օգնության խնդրանքով։ Հրդեհի վայր արդեն ուղևորվել են «Խոսրովի անտառ» արգելոցի և ԱԻՆ աշխատակիցներ։ Հուսով ենք համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհը կհաջողվի մեկուսացնել և մարել»։