Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Ավելի ու ավելի խորացող ներքաղաքական ճգնաժամը անխուսափելի է դարձնելու նոր արտահերթ ընտրությունները

Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարն էր։ Կուսակցության նախագահ ընտրված Արման Բաբաջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արտահերթ համագումար հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված նոր իրողություններով, որոնք ծառացած են երկրի առաջ։ Այս նոր իրողությունների պայմաններում ավելի ճկուն, ավելի մոբիլ լինելու համար անհրաժեշտ էր կուսակցության աշխատանքներն ակտիվացնել, կառուցվածքային փոփոխություններ իրականացնել։

Բաբաջանյանն ասաց, որ առաջիկայում պատրաստվում են շատ ակտիվ լինել, մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ «Այս ՏԻՄ ընտրությունները մենք օգտագործելու ենք մեր կուսակցության մասին իրազեկելու, մեր կուսակցության նպատակների մասին հիշեցնելու համար։ Այս պահին էլ այլ ուժերի հետ քաղաքական համագործակցության տարբերակներ ենք փնտրում»,-ասաց Բաբաջանյանը։

Նախկին պատգամավորը անդրադարձավ նաև Ազգային ժողովի նիստերին, նկատեց, որ դժվարանում է ասել, թե ավելի մեծ սպառնալիք արտաքին թշնամին է ներկայացնում, թե ԱԺ-ում հայտնված այն երկու միավորները։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակը արտախորհրդարանական ուժերի համար նոր դաշտ է ստեղծում, քանի ո հնարավոր չէ հաշտվել այդ իրողության հետ։

Բաբաջանյանը մեզ հետ զրույցում կանխատեսեց նոր արտահերթ ընտրություններ՝ նշելով, որ արդեն իսկ ակնհայտ է, որ այս Ազգային ժողովը չի կարող երկար կյանք ունենալ։ «Ակնհայտորեն և համոզված կարող ենք ասել, որ այս խորհրդարանը չի կարող իր գործունեության սահմանված ժամկետը իրացնել։ Երկու շաբաթը բավարար էր այդ ուժերի իրական նպատակները տեսնելու համար։ Մենք դրսից պայքարելու ենք նրանց նպատակները օրորոցում խեղդելու, վիժեցնելու համար։ Գործընթացները, որոնք ավելի ու ավելի խորացնելու են ներքաղաքակն ճգնաժամը անխուսափելի է դարձելու նոր արտահերթ ընտրությունները»,-ասաց Բաբաջանյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում