ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» աշխատակիցների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը։
Աշխատակիցները ստանում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդեն երկրորդ ներարկումը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում անպայմանորեն պատվաստվել COVID-19-ի դեմ. համավարակի աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է»,-հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից: