Առնվազն 44 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է կառավարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
«Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 36 մարդ Կաստամոնուում, յոթ մարդ՝ Սինոփում և մեկ մարդ՝ Բարթընում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 40 զոհի մասին: