Saturday, 20 04 2024
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին

ՀԱՊԿ-ն այլևս անցյալ է. ինչ է սպասվում Հայաստանին վաղը

Հայաստանում մեծ արձագանք է գտել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն ու սադրանքները սպառնում են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը:

Այդ հայտարարությունը, որ հնչել է Զասի՝ Հայաստան այցի ընթացքում, դիտարկվում է այն տրամաբանությամբ, թե «սառույցը շարժվեց»: Իրականում, սակայն, չի շարժվել ոչինչ, որովհետև Զասի հայտարարությունը խոշոր հաշվով չի պարունակում որևէ սկզբունքային նոր դիրքորոշման բաղադրիչ: Զասը խոսել է ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասի անվտանգության մասին և խոսել նաև իրավիճակը քաղաքական մեխանիզմներով կարգավորելու հնարավորության սպառված չլինելու մասին: Գուցե Զասի հռետորաբանության մեջ կա որոշակի երանգի փոփոխություն, բայց դա պայմանավորված է ոչ թե իրավիճակի կամ ՀԱՊԿ դիրքորոշման, տրամադրվածության, այլ ընդամենը Զասի գտնվելու վայրի փոփոխությամբ: Նա Հայաստանում է, ըստ այդմ՝ փոքր-ինչ խոսում է այդ գտնվելու վայրից բխող բառակազմությամբ:

Անհրաժեշտ է արձանագրել պարզ իրողություն, որ ՀԱՊԿ-ը չի կարող սկզբունքորեն փոխել իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հանդեպ, քանի դեռ չկա սկզբունքային փոփոխություն ՀԱՊԿ անդամ պետությունների և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում: Իսկ այդ հարցում դիրքորոշումների փոփոխություն ոչ միայն չկա, այլ մենք տեսնում ենք Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի անվերջ ռևերանսները Բաքվի ղեկավար Ալիևի հասցեին: Այդպիսով, Հայաստանի հանրությանը թերևս անհրաժեշտ է վերանալ Զասի հայտարարությունների գերագնահատման ռեժիմից և զբաղվել Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերության կամ հարաբերության շուրջ առավել խորքային քննարկումներով, որոնք կարտացոլեն եվրասիական ռեգիոնի անվտանգային համակարգի լայն տրանսֆորմացիան և Հայաստանի տեղը դրանում:

Անկասկած է, որ եվրասիական ռեգիոնում ծավալվում են անվտանգային համակարգի վերափոխման լոկալ էական փոփոխություններ և միտումներ՝ մերձավորարևելյան ուղղությամբ, Միջին Արևելքի ուղղությամբ, միջինասիական-կենտրոնասիական ռեգիոնի ուղղությամբ: Ընդ որում, ՀԱՊԿ շրջանակում այդ միտումների արձանագրումը տեղի է ունեցել դեռևս տարիներ առաջ, Ղազախստանի նախագահ Նազարբաևի շուրթերով, որը առաջարկել էր ստեղծել ԵԱՀԿ օրինակով եվրասիական անվտանգային մեծ կազմակերպություն: Նուրսուլթան Նազարբաևը փաստացի ազդարարել էր, որ տարիներ անց ՀԱՊԿ լինելու է եվրասիական անվտանգային միջավայրին բացարձակապես անհամարժեք կազմակերպություն, ըստ այդմ՝ առաջանալու է նոր ձևաչափի հրամայական: Ներկայումս այդ գործընթացը, այսպես ասած, լոկալ ծավալումների փուլում է: Աֆղանստանից ԱՄՆ-ՆԱՏՕ զորքի դուրսբերումը փլուզում է միջինասիական համակարգը:
4
Իրաքում ԱՄՆ նախաձեռնությամբ փորձ է արվում ձևավորել միջին և մերձավորարևելյան ռեգիոնալ ձևաչափ, որտեղ կքննարկվեն անվտանգային հարցեր և փոխհարաբերություններ՝ ընդհուպ իրարամերժ դիրքորոշումներով երկրների միջև: Ահա այդ պայմաններում հայ հասարակական-քաղաքական մտքի համար ՀԱՊԿ ընթացիկ վարքագիծն այլևս պետք է լինի անցնող, անցած էտապ և Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը պետք է քննարկի եվրասիական անվտանգային համակարգի ձևաչափերի և դրանցում Հայաստանի տեղի ու դերի հարցերն ավելի լայն և ժամանակային ու տարածական երկարաժամկետ հեռանկարով: Այլ կերպ ասած, Հայաստանն այդ առումով այլևս պետք է պատրաստ լինի վաղվան, իսկ այսօր ստանալիք՝ ՀԱՊԿ առումով, Հայաստանը թերևս չունի: Ընդ որում, հատկանշական է, որ այդ ակնարկը կար նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ուղղված Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիմանական հայտարարության մեջ՝ մենք ձեզ «երեկ» էինք սպասում: Այլ կերպ ասած, ՀԱՊԿ Հայաստանի համար արդեն անցյալ է, այսօր և վաղը Հայաստանին անհրաժեշտ է պատրաստ լինել ռեգիոնալ մեծ վերափոխումների՝ ունենալով դրանց բազմազան սցենարային գնահատականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում