Thursday, 19 09 2024
ՌԴ-ն փորձում է Հայաստանում ոչ իրավական եղանակներով իր նպատակին հասնել. պետք է նրան կառավարելի պահել
Ձերբակալվել է Տատյանա Բակալչուկի ամուսինը
Կարծում եմ՝ Իրանը սխալ հաշվարկներ է արել՝ թույլ տալով Ադրբեջանին ամբողջովին գրավել Արցախը
«ROTOBO»-ն ներկայացրել է Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման աշխատանքները
Հայաստանի կառավարության կայքը չի ջարդվել. այդ կիբերխմբավորումը անլուրջ տպավորություն է թողնում
Օդանավակայանում վիճաբանություն է եղել ուղևորի և ավիաընկերությունների աշխատակիցների միջև
Ուղիղ․ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է եվրոպական հյուրախաղերի
«Ռուսաստանը եւ Թուրքիան միասին ուժեղ են» բայց միասին կլինե՞ն
14:59
Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները
14:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՀՀ իշխանություններին համոզել են, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառը Արցախն է․ Արթուր Օսիպյան
14:40
Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde
Մենք պետք է տանենք մեր ճշմարտությունը դեպի միջազգային հարթակներ․ Ժենյա Ենգիբարյան
Իրանը Երևանում առևտրի կենտրոն կբացի
Իմ մեջ այսօր կատարվում է այն, ինչ բոլորիս մեջ՝ ցավ ու բարդ էմոցիոնալ իրավիճակ․ Անահիտ Ավանեսյան
14:00
Թրամփը բարի հաճախորդների համար բուրգերներ է գնել՝ վճարելով կրիպտոարժույթով
20-րդ դարի սկզբից հայության ուղեղից փորձել են լվանալ հայրենիքի գաղափարը․ Հրանուշ Խառատյան
13:40
«Հաղթանակի ծրագիրը» պատրաստ է. Զելենսկի
Քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից․ Պապոյանը համոզված է՝ 2-րդ և 3-րդ նախագահներն են հանձնել ԼՂ-ն
Անշարժ գույքի վարձակալության համար ՊԵԿ 36.736 հայտարարություն է ներկայացվել
Արցախցիների զգալի մասը չգիտի, ինչ է կատարվել Հաագայում 2023թ․ նոյեմբերի 17-ին․ Տիգրան Խզմալյան
Ինչպե՞ս Իսրայելին հաջողվեց «տրոյական ձի» ստեղծել. NYT
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարդենիսում հանդիսավորությամբ նշել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը
Ռուսաստանը Իրանի դաշնակիցը չէ և չի լինելու. Մոսկվան փորձում է Թեհրանին հակամարտության մեջ ներքաշել
432 մլն 416 հազար 88 դրամ՝ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների համար

Եվրամիությունը թալիբներին սպառնում է մեկուսացմամբ

Եվրամիությունը և Գերմանիան կդադարեցնեն Աֆղանստանին տրվող ֆինանսական աջակցությունը, եթե երկիրը հայտնվի ​​«Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հիշեցրել է, որ Բեռլինն ամեն տարի Քաբուլի կառավարությանը փոխանցում է 430 մլն եվրո:

«Մենք այլևս ոչ մի ցենտ չենք տա, եթե թալիբները ամբողջությամբ գրավեն Աֆղանստանը, այնտեղ ներդնեն շարիաթի օրենքները, և երկիրը դառնա խալիֆաթ»,- ասել է նա:

Իր հերթին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը թալիբներին սպառնացել է հրաժարվել Աֆղանստանին ֆինանսական աջակցությունից, եթե երկիրը չհասնի «խաղաղ և ներառական կարգավորմանը և բոլոր աֆղանների, ներառյալ կանանց, երիտասարդների, փոքրամասնությունների հիմնարար իրավունքների հարգմանը»:

Նաև գրոհայիններին սպառնում է մեկուսացում, արևմտյան երկրների կողմից չճանաչում և միջազգային աջակցության բացակայություն:

«Մենք կոչ ենք անում Աֆղանստանին լուծելու քաղաքական տարաձայնությունները, մեծացնելու բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացվածությունը և համագործակցելու թալիբների հետ միասնական տեսանկյունից»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության համակարգողը:

Աֆղանստանի վերաբերյալ խոսակցություն է եղել նաև պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Գերմանիայի, Կանադայի արտգործնախարարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Վաշինգտոնը մտադիր է նվազեցնել իր քաղաքացիների ներկայությունը Աֆղանստանի մայրաքաղաքում՝ թալիբների հարձակման սպառնալիքի պատճառով:

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Աֆղանստանի կառավարության հետ ուժեղ դիվանագիտական ​​և անվտանգության ոլորտի հարաբերություններին և դաշնակիցների հետ աշխատանքին»,- ասել է Բլինկենը:

Բլինկենը, Մաասը և Յենս Ստոլտենբերգը կարծում են, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դիվանագիտական ​​միջոցներով բռնությունը ճնշելու համար:

«Պետքարտուղարը վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության քաղաքական լուծմանն աջակցելուն»,- ասել են պետքարտուղարությունից:

Բայց, ինչպես հայտնի է, թալիբները հրաժարվում են բանակցություններից, քանի դեռ Աշրաֆ Հանին նախագահում է:

Մինչդեռ, թալիբները գրավել են մեկ տասնյակից ավելի աֆղանական նահանգային կենտրոններ, այդ թվում՝ երկրի ամենամեծ քաղաքները՝ Կանդահարն ու Հերաթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում