Գիտնականների հայտարարությամբ, «յոտա»շտամը տարեցների շրջանում 62–82%-ով բարձրացնում է COVID-19-ից մահացության դեպքերը: Շտամի այս տարբերակն առաջին անգամ բացահայտել էին 2020թ նոյեմբերին Նյու-Յորքում: Այդ ժամանակվանից ի վեր այն հայտնաբերվել է առնվազն 27 երկրում:
Միացյալ Նահանգներում հայտնաբերված «յոտա» կորոնավիրուսային շտամը կարող է զգալիորեն բարձրացնել մահացությունը վարակից: Նման եզրակացությանն են եկել Նյու Յորքի առողջապահության և հոգեկան հիգիենայի դեպարտամենտի մի խումբ գիտնականներ և Մ. Մեյլմանը Կոլումբիայի համալսարանում, որոնց հետազոտության արդյունքները հրապարակված են medrxiv.org կայքում:
Փորձագետներն ուսումնասիրել են Նյու Յորքում հավաքված համաճարակաբանական տվյալները 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ապրիլը: Դրանք գնահատելուց հետո նրանք պարզել էին, որ վիրուսի B.1.526 տարբերակը 15-25%-ով ավելի արագ է փոխանցվում, քան հայտնի այլ մուտացիաները: Բացի այդ, այս տարբերակը կարող է բարձրացնել վարակներից մահացության գործակիցը (IFR), որը կազմում է վարակվածների ընդհանուր թվի մահացության աստիճամը: Այն ուսումնասիրւթյան ընթացքում աճել էր 46%, 82% և 62% 45–64 տարեկան վարակվածների դեպքում:
COVID-19 -ի B.1.526 տարբերակը առաջին անգամ նկատվել է Նյու Յորքում 2020 թվականի նոյեմբերին: Հետագայում այն հայտնաբերվել է ամերիկյան բոլոր նահանգներում, ինչպես նաև աշխարհի 27 երկրներում: