Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի բարձր դիրքը ԱՊՀ-ում․ Ադրբեջանը նահանջում է, իսկ Վրաստանը․․․

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմելով երկու կետով հանգրվանել է 88-րդ հորիզոնականում։ Պաշտոնական վերջին 5 հանդիպումներում մեր հավաքականը նույնքան հաղթանակ է տարել, ինչը աննախադեպ արդյունք է։ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում էլ մերոնք 3-րդ տուրից առաջ գլխավորում են J ենթախմբի մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը անցկացրեց նաև ընկերական հանդիպումներ, ոչ-ոքի 1։1 խաղալով աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ և 1։3 հաշվով զիջելով Շվեդիային։ Սեպտեմբերի սկզբին Հայաստանի հավաքականը ընտրական փուլի ևս երեք հանդիպում կանցկացնի։ Սեպտեմբերի 2-ին մերոնք Սկոպիեյում կմրցեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ երեք օր անց կհյուրընկալվեն աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։

Սեպտեմբերին 8-ին էլ մեր հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի հետ։ Մեր առաջիկա մրցակիցը՝ Հյուսիսային Մակեդոնիան նախորդ ամսվա համեմատ նահանջել է միանգամից 10 հորիզոնականով և այժմ 72-րդն է։ Հիշեցնենք, որ մակեդոնացիները մասնակցեցին Եվրո-2020-ին և խմբային փուլում երեք խաղում կրելով նույնքան պարտություն դուրս մնացին հետագա պայքարից։ Գերմանիայի ազգային հավաքականը նախորդ հրապարակման համեմատ տեղաշարժի չի ենթարկվել և շարունակում է մնալ 16-րդ հորիզոնականում։ Նշենք, որ Եվրո-2020-ի ավարտից հետո թե Գերմանիայի և թե Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչները հեռացան զբաղեցրած պաշտոնից։ Լիխտենշտեյի ազգային թիմը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 3 հորիզոնականով և հիմա 189-րդ էր։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում մեր հավաքականը հյուրընկալվելիս հաղթել էր Լիխտենշտեյին 1։0 հաշվով։ Ինչև, ԱՊՀ երկրների կտրվածքով Հայաստանի հավաքականն այս պահին երրորդն է։ Մերոնք զիջում են միայն Ռուսաստանին և Ուկրաինային։ Վերջինս 25-րդն է, իսկ ռուսները՝ 41-րդը։ Հայաստանի հավաքականին հաջորդում է Բելառուսը՝ որը 89-րդն է, իսկ Վրաստանը՝ 91-րդն է։

Վերջին երեք ամիսների ընթացքում Վրաստանի ազգային թիմը դասկարգման աղյուսակում տեղաշարժի չի ենթարկվել։ Տարածաշրջանի կտրվածքով ևս Հայաստանի հավաքականը երրորդն է։ Մեր գլխավոր թիմը զիջում է Թուրքիային և Իրանին։ Վերջինս վերինս 26-րդ տեղում է, իսկ թուրքերը՝ 39-րդ։ Ադրբեջանի հավաքականը շարունակում է անկում ապրել վարկանիշային աղյուսակում և այս պահին 112-րն է։ Նախորդ ամսվա համեմատ ադրբեջանցիները նահանջել են երկու հորիզոնականով։ Ինչևէ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի ազգային հավաքականը։ Բրազիլիայի հավաքականը երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան։

Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան չորրորդն է, իսկ Եվրոպայի չեմպիոն իտալացիները՝ միայն 5-րդը է։ 6-րդ տեղում Արգենտինան է, որին հաջորդում են Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան և ԱՄՆ-ն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում