Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ պաշտոնական Բաքուն բացահայտ դժգոհություն ներկայացրեց Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին` մեղադրելով նրանց հայերին աջակցելու մեջ։ Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ այն օրը, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց Հայաստանին ժամանակակից սպառազինության նոր խմբաքանակի մատակարարման մեկնարկի մասին։ Սա պատահական համընկնո՞ւմ էր։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ: