Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իհարկե, նոր արտահերթ ընտրություններ կլինեն, բայց դա կարող է վատագույն տարբերակով լինել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը

 Տեսակետներ են հնչում, որ  նոր խորհրդարանում կան առավել քան անորակ պատգամավորներ, որոնց պետք է դուրս շպրտել ԱԺ-ից: Ընդհանրապես, այս որակի խորհրդարանը կարո՞ղ է մինչև 5 տարի  գոյատևել, թե՞  այս ամենը նորից արտահերթ ընտրություններով է ավարտվելու:

Ես առիթ ունեցել եմ, տեսակետ արտահայտել, որ ԱԺ-ի այսպես կոչված ընտրությունների արդյունքում խորհրդարանում բնականաբար հայտնվել են միայն նրանք, որոնք պատասխանատու են երկիրն այս վիճակին հասցնելու համար: Եվ նախկինները, և Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված երիտհայերը: Երբ «Քաղաքացիական պայմանագրի» թիմը նայում ես, չեղած կենսագրությունները ուսումնասիրում ես, տեսնում ես, որ հիմնականում այս կամ այն կուսակցությունից ուրացողներ են: Ես ապշում եմ, թե ինչպես են նրանք փորձում իրենց առաջնորդին սպասարկել: Ով ավելի ագրեսիվ է պատերազմից հետո պաշտպանել, սպասարկել ու արդարացրել Նիկոլին, նրանք այսօր առաջին գիծ են դուրս եկել: Երկրորդը տարբեր կուսակցություններից իրենց ցուցակում ներդրվածներն են: Ինչ վերաբերում է նախկիններին, չնայած նրանք իրենց փորձով ու մակարդակով անհամեմատ բարձր են կենսագրությամբ, բայց նրանց կենսագրության մեջ էլ կա մի շատ մեծ բաց՝ դա երկիրը աղետի հասցնելու հիմքերը դնելն է և նրանք, բնականաբար, չեն խոսում այն մասին, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են տարել երկրից: Միշտ նրանք վկայակոչում են, որ քանի որ այս իշխանությունները նման բան չեն բացահայտել, ուրեմն չկա նման բան: Երկու կողմն էլ, ցավոք սրտի, մեզ որևէ լավ տեղ չեն տանի: Իհարկե, նոր արտահերթ ընտրություններ կլինեն, բայց ցավոք դա կարող է վատագույն տարբերակով լինել: Այսինքն նոր կորուստների հետևանքով արտահերթ չունենանք, սա է ամենավտանգավորը, որովհետև, շատ վատ կանխատեսում եմ տեսնում: Եվ իշխանությունը, և ընդդիմությունը, կարծես պատրաստվում են այդ կորուստներին, մասնավոր Սյունիքի մարզի հետ կապված, մեր թշնամիների երազած, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչման և խաղաղության պայմանագրի ռուս-թուրքական պրոյեկտի իրականացման տեսքով: Եթե նման բանից հետո լինի արտահերթ ընտրություն, դա մեր վերջն է: Աստված տա, դա կանխվի, իսկ դա հնարավոր է կանխել միայն Արևմուտքի միջամտությամբ: Իրականում վաղուց ռուս-թուրքական պրոյեկտը իրականացված կլիներ, եթե  Արևմուտքք՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մինսկի համանախագահությունը չկանխեին դա: Հակառակ դեպքում Զանգեզուրի միջանցքի գաղափարը, որի մասին հոխորտում է Ալիևը, և նաև փաստորեն խաղաղության պայմանագրի ստորագրումը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան վերջնական տեսքի կբերի, վաղուց դրան հասած կլինեին: Ամեն դեպքում այդ ծրագիրը օրակարգից հանված չէ, դրա մասին գիտեն և օրվա իշխանությունները, որոնք  փորձում են խուսանավել, բայց նաև սպասարկում են դրան ռուսների ճնշման տակ: Եվ ընդդիմությունը, որ գիտի դրա մասին, բայց լռում է, որպեսզի չխոչընդոտի գաղափարակից Ռուսաստանի ծրագրերին, և հարմար պահի գան իշխանության: Շատ վատ սցենար եմ կանխատեսում: Տա Աստված սխալ դուրս գամ:

Վերջերս հայկական կողմը սկսել է կոշտ արձագանքել: Մասնավորապես, Արշակ Կարապետյանը Զասի հետ հանդիպմանը կտրուկ հայտարարություններով հանդես եկավ՝ մեղադրելով նաև ՀԱՊԿ-ին: Նմանատիպ շեշտադրումներով խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը: Այս հայտարարություններն ինչի՞մասին են վկայում:

Ես կարծում եմ, որ նրանք կարծես ռուսների դրդմամբ սադրում են պատերազմի, որին մենք այսօր պատրաստ չենք, որովհետև ունեցել ենք մեծ կորուստներ: 54 տոկոս այսպես կոչված ընտրազանգվածը վավերացրեց կապիտուլյացիոն գործընթացը: Նրանք կարծես սադրում են, որ ռուսների դրդմամբ իմ ասած բվատագույն սցենարը կյանքի կոչվի: Իշխանությունն էլ կասի՝ մենք ի՞նչ անենք, մեզ ասում եք դիմադրեք, ողնաշար ցույց տվեք, բայց իրականում այսօր այդ պահը չէ: Իրենք պետք է դիվանագիտական ճանապարհներով կանխենք այդ գործընթացը, ոչ թե հոխորտալով ու սադրելով: Իրենց այս վերջին հոխորտալը ինձ բերել է եզրակացության, որ դեռևս ռուս-թուրքական միջանցքի գաղափարը և խաղաղության պայմանագիրը, որը կանխվեց Արևմուտքի միջամտությամբ, իրենք փորձում են այս  իշխանության ձեռքով կյանքի կոչել: Իսկ ընդդիմությունը լռակյաց սպասարկում է այդ գործընթացին: Վերջին պահին նրանք կփորձեն գալ իշխանության: Առաջին անգամ չկարողացան, որովհետև ռուսը թույլ չտվեց, քանի որ  այս իշխանությունից էլի սպասելիք ունեն: Պահեցին այս իշխանությանը, որպեսզի իրենց զտարյուն ռուսահպատակներին այս ծրագրի իրականացումից հետո բերեն իշխանության: 2018 թվականի սցենարով իրենք այս խորհրդարանով իշխանությունը կվերցնեն: Այս ջահելները, որ հիմա հոխորտում են, կտեսնեք, թե ինչպես հլու-հնազանդ կքվեարկեն: Աստված տա, մենք այդ հանգրվանին չհասնենք, բայց ցավոք սրտի դա է հավանական սցենարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում