Եվրոպա լիգայի 3-րդ որակավորման փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց ղազախական «Կայրաթին»։
Այսպիսով, Ալաշկերտն առնվազն ապահովեց տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ու Եվրոպա լիգայի փլեյ–օֆֆում կխաղա Ջերարդի գլխավորած Գլազգո Ռենջերսի հետ։ Սա պատմական իրադարձություն է հայկական ֆուտբոլում։