Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Ալիևի հաղթանակի թուլացող ազդեցությունը. ճեղքման փորձ Արցախում

Արցախի պաշտպանական բանակը հայտնել է, որ օգոստոսի 12-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները փորձել են անցնել շփման գիծը և փորձը ձախողվել է միայն ՊԲ հակազդող գործողությունների շնորհիվ: Հայկական կողմը չունի կորուստներ: Փաստորեն, նախօրեին հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու կիրառելուց հետո, Ադրբեջանը այս անգամ էլ փորձել է ուղղակի իրականացնել ճեղքում: Սա առաջին հերթին բերում է հետևյալ հարցադրման: Ի՞նչ է անում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը: Հարվածային անօդաչուի կիրառման փաստի մասին ՊԲ-ը հայտնել էր խաղաղապահ առաքելության հրամանատարությանը: Կամ հրամանատարությունը բացարձակ անտարբեր է եղել և հարկ չի համարել քայլեր ձեռնարկել ադրբեջանցիներին նոր արկածախնդրությունից ու սադրանքից զերծ պահելու համար, կամ ադրբեջանցիները որևէ կերպ ուշադրության չեն արժանացրել խաղաղապահների դիտողությունը:

ՊԲ խաղաղապահ առաքելության հրամանատարությանը հայտնել է նաև ճեղքման փորձի մասին, սակայն այս դեպքում առկա է հենց այդ հարցը՝ ի՞նչ նշանակություն ունի այդ հայտնելը, եթե դա չի բերելու Ադրբեջանի սանձահարմանը: Մյուս կողմից, դեռևս խաղաղապահների տեղակայումից հետո առիթ եմ ունեցել ասելու, որ մտածել, թե նրանց առկայությունը բացառելու է սահմանային սադրանքներ, կլինի միամտություն: Խաղաղապահները Արցախում են  նոր լայն էսկալացիա թույլ չտալու, իսկ դրա լինելու դեպքում էլ ՌԴ ռազմավարական շահերը պաշտպանելու համար: Ըստ այդմ սկզբունքային հարցն այստեղ այն է, թե արդյո՞ք Ռուսաստանը ի վիճակի է կանխել ավելի լայն էսկալացիան: Եթե այո, ապա զուտ սահմանային միջադեպերը կանխելու և հակառակորդին պատասխանելու խնդիրը թերևս պետք է լուծի, և կլուծի Արցախի պաշտպանական բանակը: Ավելին, Ադրբեջանի վերջին օրերի այդ ակտիվությունը վկայում է թերևս այն մասին, որ Բաքուն այդ առնչությամբ ունի մտահոգություններ, որ Արցախի ՊԲ-ը ավելի ու ավելի ունակ է լինելու լուծել խնդիրներ, թեև թվում էր, թե ՊԲ-ն այլևս չկա և այն վերածվել է «բուտաֆորիկ կառույցի»: Դա է նաև պատճառը, որ Բաքուն բաց տեքստով բարձրաձայնում է իբրև թե նոյեմբերի 9-ի համաձայնության խախտման մասին, ասելով, թե Արցախը սպառազինվում է:

Հայկական կողմը մատնացույց արեց, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում չկա որևէ կետ, որը արգելում է սպառազինել Արցախը, առավել ևս պաշտպանական նպատակներով, ու նաև չկա Արցախը զինաթափելու որևէ պարտավորություն: Ռազմական հաղթանակից հետո Բաքուն իհարկե ավելի ու ավելի շոշափելիորեն արձանագրում է քաղաքական ծուղակը, որում հայտնվել է: Ընդ որում, այդ հանգամանքի մասին խոսել եմ դեռևս տարիներ առաջ, որ, լայնամասշտաբ ռազմական պատերազմի արկածախնդրության գնալու դեպքում Բաքուն թերևս պետք է գիտակցի, որ խորքային, ռազմավարական առումով հաղթող չի լինելու թե ինքը, թե հայկական կողմը, այլ մեծ հավանականությամբ հաղթանակը լինելու է Ռուսաստանինը: Իհարկե, ստացվեց այնպես, որ հաղթանակը ավելի շատ եղավ Թուրքիայինը, սակայն բանն այն է, որ աշխարհաքաղաքական ավելի լայն միտումները կարող են ստեղծել իրավիճակ, երբ անգամ Թուրքիայի հաղթանակը ռազմա-քաղաքական առումով վերածվի հարաբերականության, եթե աշխատի Արևմուտքի հետ երկխոսության Ռուսաստանի քաղաքական «ինքնապաշտպանական բնազդը»: Իսկ դրա թույլ, բայց նշանները կան: Դրանք չեն երաշխավորում միտման անբեկանելի խորացում, բայց նկատելի խոր անհանգստություն Բաքվի ու Անկարայի մոտ արդեն առաջացնում են: Սա իհարկե մի կողմից աշխատանքային միջավայր է բացում Հայաստանի համար, մյուս կողմից սակայն էլ ավելի սրում անվտանգային կարողությունները հնարավորինս արագ վերականգնելու և զգոնությունը թե Հայաստանի սահմաններին, թե Արցախում բազմապատկելու անհրաժեշտությունը, որպես բացվող միջավայրում արդյունավետ աշխատանքի անբեկանելի նախադրյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում