Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Էրդողանի վառվող խաղաքարտերը

Տեղի է ունեցել Իրանի նոր նախագահի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը: Իբրահիմ Ռայիսին և Էրդողանը քննարկել են թե երկկողմ, թե ռեգիոնալ, միջազգային նշանակության հարցեր: Այս հեռախոսազրույցը ուշադրության է արժանի Հայաստանի համար անմիջական և անուղղակի կարևոր նշանակություն ունեցող մի քանի հանգամանքների բերումով: Նախ, նախօրեին Իրանին բողոքի նոտա էր հղել Բաքուն, դժգոհելով, որ իրանական բեռնատարները ապօրինի կերպով այցելում են Արցախ, առանց Բաքվի թույլտվության: Ինչու է դժգոհում Բաքուն: Պատճառները անշուշտ կարող են լինել մի քանիսը, որոնց շարքում գուցե ուշադրության արժանի այն, որ Բաքուն գրեթե զուգահեռ բողոքում է, որ Հայաստանը սպառազինում է Արցախը:

Հասկանալի է, ինչպես արդեն նշել եմ այլ հրապարակմամբ, այստեղ Բաքուն նկատի ունի նաև Ռուսաստանին: Ընդ որում, հատկանշական է, որ Ալիևը բաց թողեց Իրանի նոր նախագահի պաշտոնամուտի առիթով Թեհրան մեկնելու հնարավորությունը, ի տարբերություն Հայաստանի վարչապետի, որը մասնակցեց Իրանի նոր նախագահի պաշտոնամուտին և երկկողմ հանդիպում ունեցավ նրա հետը: Ահա այս ֆոնին, տեղի է ունենում դժգոհ Ալիևի «ավագ եղբոր»՝ Էրդողանի զրույցը Իրանի նոր նախագահի Ռայիսիի հետ: Հետևաբար հարց է առաջանում, արդյո՞ք Էրդողանը ինքն է փորձել շոշափել այն հարցերը, որոնք իհարկե հուզում են ոչ միայն «կրտսեր Էրդողան» Ալիևին, այլ անմիջականորեն նաև հենց իրեն՝ «ավագին»: Դա, նկատի ունենալով և այն հանգամանքը, որ Ռայիսին երկու օր առաջ զրույց էր ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ և Էրդողանը գուցե ունի մտահոգություն, որ կարող է ձևավորվել եռանկյունի՝ Ֆրանսիա, ՌԴ, Իրան, որտեղ խմորվի Արցախի դեմ պատերազմով ռեգիոն մտած Թուրքիայի քաղաքական կշիռը նվազեցնելու որոշակի միտում: Միտում, որը կարող է աջակցություն ունենալ նաև ԱՄՆ-ից: Այստեղ թերևս գանք ուշադրության արժանի մյուս հանգամանքին:

ԱՄՆ աջակցությամբ Իրաքը փորձում է նախաձեռնել բաղդադյան անվտանգային պլատֆորմ, որին մասնակցելու մասին արդեն հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, և Իրանի նախագահի հետ զրույցում գուցե փորձել հասնել նրան, որ Ռայիսին չմերժի Իրաքի հրավերը: Բաղդադյան պլատֆորմը կարող է դառնալ իրան-ամերիկյան երկխոսության յուրօրինակ ձևաչափ, թեկուզ անուղղակի, ինչը անկասկած չի կարող ոգևորել Անկարային: Ինչպես երևում է, վառվում են ոչ միայն Թուրքիայի անտառները, այլ նաև Էրդողանի աշխարհաքաղաքական խաղաքարտերը: Իհարկե Էրդողանը դրանից դառնում է ոչ թե ավելի անվնաս, այլ հակառակը՝ ավելի անկանխատեսելի և վտանգավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում