Թուրքիայի սևծովյան ափին գտնվող նահանգներում հորդառատ անձրևները հեղեղների պատճառ են դարձել: Reuters գործակալության փոխանցմամբ՝ 6 հոգի մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել:
Մարդիկ բարձրացել են շենքերի տանիքներին, որտեղից նրանց ուղղաթիռներով տարհանել են:
Ջրհեղեղից հատկապես տուժել է Կաստամոնու նահանգը, որոշ հատվածներում ջուրը 3-4 մետր բարձրացել է՝ քշել-տանելով փողոցում գտնվող մեքենաները: Ավերվել են մի քանի տներ, փլուզվել ճանապարհներ և կամուրջներ:
Հեղեղներից տուժած շրջաններում մարդիկ զրկվել են էլեկտրական հոսանքից: