Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները։ Էլինա Դանիելյանը գրանցեց 3-րդ հաղթանակը և 4 այլ շախմատիստուհիների հետ գլխավորում է աղյուսակը։ Այս անգամ Դաիելյանը պարտության մատնեց ադրբեջանցի Բալաջաևային։ 2-րդ տուրում էլ մեր շախմատիստուհին առավելության էր հասել Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ Մամեդյարովայի նկատմամբ։
Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի կանանց հավաքականի անդամ Օլգա Գիրյայի հետ, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվեցին։