Ապաշրջափակումը վերաբերվում է երկու երկրներին։ Երկուսը համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն, որից կշահենք ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի մեր հարևան երկրները, Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը՝ մանրամասնելով, թե ինչպես է պատկերացնում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։
«Հատկապես եթե երկաթուղու մասին է խոսքը, չենք կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ունենալ ապաշրջափակում, որովհետև ունենք հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, և պետք է նորը կառուցվի», – ասաց նա։