Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Շոյգուի սուր պատասխանը Բաքվին

Կարող ենք համարել, որ Հայաստանի սպառազինության մատակարարումը սկսված է, Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ մոսկովյան հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախարար Շոյգուն՝ նվերների փոխանակման արարողության ժամանակ Հայաստանի նախարարին նվիրելով դաշույն: Շոյգուն իհարկե դաշույնի առիթով կատակել է, սակայն թերևս բավականին բազմիմաստ ակնարկով, հատկապես նկատի ունենալով հանգամանքը, որ Արշակ Կարապետյանի Մոսկվա այցից առաջ Ադրբեջանը դրսևորել է անհանգստության ու դժգոհության ակնհայտ նշաններ:

Թերևս դրանց է պետք վերագրել այն, որ ադրբեջանցիները Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ կիրառել են հարվածային ԱԹՍ՝ բարեբախտաբար հայկական կողմը չի ունեցել որևէ կորուստ, ինչպես նաև հայտարարել, թե Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի համաձայնությունը և սպառազինում Արցախը: Դրան հաջորդել էր Հայաստանի արտգործնախարարության պատասխան հայտարարությունը, որտեղ Երևանը բոլորովին չէր հերքել Արցախի սպառազինման «մեղադրանքը», այլ հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետում չկա Արցախի զինաթափման որևէ համաձայնություն կամ պարտավորություն: Իսկ Արցախի սպառազինումը անկասկած չի կարող տեղի ունենալ առանց ՌԴ մասնակցության, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի գլխավոր մատակարարը Ռուսաստանն է, այլ նաև այն պատճառով, որ Ռուսաստանն է ներկայումս վերահսկում Արցախի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Այլ կերպ ասած, Բաքվի «մեղադրանքը» իրականում հասցեագրված էր Ռուսաստանին: Եվ այդ իմաստով, Շոյգուի կատակն էլ՝ Հայաստանի նախարարին դաշույն նվիրելու առիթով, ըստ էության պատասխան էր Ադրբեջանի «մեղադրանքին», և բավականին խորհրդանշական պատասխան: Ընդ որում, քաղաքական խորքի տեսանկյունից թերևս հասկանալի միտում պարունակող պատասխան:

Բանն այն է, որ չնայած հանգամանքին, որ Մոսկվան փորձում է հնարավորինս արագ հասնել Կովկասում կայունության ռեժիմի ամրապնդմանը, դա չի կարող տեղի ունենալ Հայաստանին անցանկալի օրակարգեր պարտադրելու հաշվին և Մոսկվան լավ պատկերացնում է դրա բարդությունը, հատկապես հունիսի 20-ի ընտրության արդյունքի համատեքստում: Ու թեև ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետի հետ մոսկովյան հանդիպմանը խոսել էր ընտրության արդյունքի մասին և դիտարկել դա որպես զգայուն և սուր հարցերում որոշ կայացնելու մանդատ, հիմք, այդուհանդերձ Պուտինի ակնարկը կարող է պարունակել նաև մեկ այլ համատեքստ: Այն է, Հայաստանի իշխանությունը ունի սուր և զգայուն հարցերում հենց Հայաստանի շահից բխող որոշումների, այլ կերպ ասած անթույլատրելի զիջումների չգնալու մանդատ: Հետևաբար, պատկերն այստեղ միարժեք չէ, և հարկ է նկատել, ոչ այն պատճառով, որ ՌԴ-ը տոգորվել է Հայաստանի հանդեպ անսահման հավատարմությամբ և նվիրվածությամբ:

Պարզապես կա քաղաքականություն, որը Ռուսաստանին ներկայումս թելադրում է ամրացնել Կովկասում դիրքերը, ինչը չի կարող տեղի ունենալ Թուրքիայի հետ «բարդ օպերացիաների» միջոցով, որովհետև դրանք ըստ էության ամրացնում են Թուրքիայի դիրքերը: Ռուսաստանը Կովկասում, և ավելի լայն  ռեգիոնալ համատեքստում մրցունակություն պահելու համար՝ մերձավորարևելյան և միջինասիական գոտիներ, ունի Կովկասում «ինքնիշխան» դիրքային ամրության կարիք, որը կարող է իրականացնել միայն Հայաստանի միջոցով: Հայաստանի համար դա հնարավորություն է լուծել Հայաստան-Արցախ կարևոր նշանակության հարցեր: Ադրբեջանին մտահոգել է այդ հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում