Monday, 24 06 2024
Իսրայելը կհարկի հայ և հույն և այլ քրիստոնյա եկեղեցիներին
13:30
Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ
Իսրայելի կործանիչները գրոհել են Հզբոլլահի դիրքերը Լիբանանում
Ա՞ԴԾ-ն, թե՞ ԱԴԾ-ի դեմ
Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին
Բլինքենն ուզում է հավաստիանալ, որ Ալիևը վերջնականապես չի դառնա Մոսկվայի ֆորպոստը
Նիկոլ Փաշինյանը ՔՊ ջոկատի խրամատ փորելու տեսանյութ է հրապարակել
Օկուպացիայի բացառման կարմիր գիծ է քաշվում. Հայաստանը գործեց շատ ճիշտ պահի
Կենտրոնացե՛ք փողոցային առևտրի վրա, էս սեզոնին բավականին ակտիվացել է. Ավինյան
Աղբահանության խնդիրը չսրվելու համար որոշակի տեխնիկա պիտի ձեռք բերեինք, ինչ ընթացքում ենք․ Ավինյան
«Սանմաքրման աշխատողների հագուստի հետ կապված ի՞նչ քայլեր ենք ձեռնարկել», «կհայտարարվի մրցույթ»
12:10
Սևաստոպոլում հրթիռակոծության տուժածների թիվը հասել է 151-ի, սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 19-ի
Անկարան շեղե՞ց Մոսկվային Դերբենտի ահաբեկությունից
11:45
AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում
Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել
Փոսալցման աշխատանքները էս շաբաթ ավարտում եք, որ մյուս շաբաթ ասվի՝ ֆսյո Ավինյան
Այսուհետ, սպասարկման ենթակա ավտոբուսների քանակը ներառե՛ք զեկույցի մեջ. Ավինյանը՝ Կիրակոսյանին
11:00
Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի
10:45
Դաղստանում ավարտվել են հակաահաբեկչական գործողությունները
Լոռու փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և տեղափոխել Վանաձոր
10:15
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Անչափահասների արշավախումբը մոլորվել է Մայմեխ լեռան մոտ
Գնդակը Թուրքիայի դաշտում է. խուսափելու տեղ այլևս չունեն
09:45
Նոր մանրամասներ Դաղստանում տեղի ունեցած հարձակումից
Պաղեստինի անկախության ճանաչումը օրինաչափ քայլ էր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նախկինում «քցելու» տրամաբանությունն էր. հիմա՝ տոքսիկ ստեր. Հայաստանն առաջ է ընկել Սփյուռքից

Արտակարգ դեպք՝ Երևանում

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում գործող «Նիկոլ Դուման» ձուլարանի թիթեղյա ու երկաթյա տանիքը՝ իր ամրաններով ու շպրտել է Արցախի 23/8 բազմաբնակարանային շենքի վրա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարները ոչինչ չեն կարողացել անել, քանի որ այն հեռացնելու համար պետք է հատուկ խումբ ժամանի Էրեբունու թաղապետարանից։

Տանիքի պոկվելու հետևանքով երկաթյա ձողերը վնասել են բնակչի տան պատերը, պատշգամբի դուռը։ Քամին պոկել է մոտ 300 քմ տարածքի թիթեղյա և երկաթյա տանիքը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Դեպքը, երբ եղավ, ժամը 8-ին զանգել ենք էրեբունի թաղապետարան, խոստացան, որ կարճ ժամանակում կգան, բայց ժամը 10-ն է, դեռ չկան։ Չգիտենք՝ սպասե՞նք, թե՞ մենք մեր դարդին դարման անենք։

Համատիրություն ունենք, համատիրության ղեկավարն էլ օպերատիվ ժամանել է, բայց նա այդքան ֆինանսական միջոցներ չունի, որ էս խնդիրը լուծի։ Միակ սփոփանքը նա է, որ մարդկային կորուստներ չունենք, բայց ուզում ենք հավատալ, որ թաղապետարանն ու Երևանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկեն ու խնդիրը կլուծեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում