Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հեռանկարները․ մարտահրավերներ և հնարավորություններ. Ռուբեն Մեհրաբյան

ՆԱԽԱԲԱՆ

ՀՀ քաղաքական-քաղաքացիական շրջանակներում Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հեռանկարների և Երևանի հնարավորությունների սահմանների մասին լայն քննարկումներ ծավալվեցին, որի վերաբերյալ տարբեր կարծիքների ու ակնկալիքների լայն սպեկտր ձևավորեց։ Դրան մեծապես նպաստեցին հետևյալ իրադարձությունները և գործոնները․

– Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի հաճախականության և ընդհանուր լարվածության աճը,

– Ղարաբաղյան հիմնախնդրի և Արցախի կարգավիճակի անորոշություն

– Եվրամիության Խորհրդի նախագահ Շարլ Միշելի պաշտոնական այցը Հայաստան և ԵՄ կողմից Երևանին աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության մտադրության մասին հայտարարությունը,

– առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր պետական այցը Հայաստան, այդ և տարածաշրջանային զարգացումների առիթներով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի ուշագրավ հարցազրույցն ու հանդիպումը լրագրողների հետ,

– IRI-ի՝ Հայաստանում անցկացված սոցհարցման արդյունքներով արձանագրված փաստը, ըստ որի՝ հարցվածներն առաջինը Ֆրանսիան են նշում որպես ՀՀ բարեկամ երկիր։

Ուստի անհրաժեշտություն կա ներկայացնելու, թե ինչպիսին են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հեռանկարները՝ հաշվի առնելով Ֆրանսիայի Հանրապետության դիրքորոշումը տարբեր հարցերում, արտահայտված Երևանում Ֆրանսիայի դեսպանի կողմից, որոնք են Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն այդ համատեքստում ու այն հնարավորությունները, որոնք ունի Հայաստանը դրանք հաղթահարելու համար։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ս․թ․ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժմամբ սկիզբ առավ սահմանային ճգնաժամ, որը շարունակվում է մինչ օրս։ Ռուսաստանի, նրա գլխավորությամբ ՀԱՊԿ-ի՝ ՀՀ իշխանությունների բնորոշմամբ՝ «տարօրինակ» պահվածքի պարագայում պաշտոնական Փարիզի դիրքորոշումն էլ ավելի է կարևորվում հայկական քաղաքական, քաղաքացիական և փորձագիտական շրջանակներում։

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ, ԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Փարիզի դիրքորոշումն առանձնացավ շեշտադրումների էական տեղաշարժով ու պաշտոնական Երևանի մոտեցումների հետ մերձեցմամբ։ Դա արձանագրվեց Ֆրանսիայի Սենատի կողմից գրեթե միաձայն ընդունված բանաձևով, որով երկրի օրենսդիր մարմնի վերին պալատը կոչ արեց կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այդ միտումն իր շարունակությունը գտավ նաև մայիսի 12-ից սկսված սահմանային ճգնաժամի ժամանակաշրջանում։ Հաջորդ օրն իսկ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է իր երկրի հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը հայկական տարածքից:

Ֆրանսիան, ինչպեսև ԱՄՆ-ը, սկզբունքորեն կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում՝ որպես հակամարտության բոլոր կողմերի համար միակ ճանաչված ձևաչափ։

Պաշտոնական Փարիզը համարում է նաև, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունները կատարված չեն, մասնավորապես հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Բացի դրանից լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, որը կարող է լուծվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում։

Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում, որի մասին հայտարարել է Ֆրանսիայի դեսպանը։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՑԱՌՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին սահմանային լարվածության հարցը ոչ միայն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ նաև անհրաժեշտության դեպքում պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։ Այս մասին ԱԺ-ում ս․թ․ մայիսի 14-ի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ հաղորդելով մեկ օր առաջ Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցից։ Այն, որ քննարկումներում առկա է ռազմական համատեքստը, վկայում է նաև դեսպան Լաքոտի հայտարարությունը, որ Ֆրանսիան պաշտպանության ոլորտում կդիտարկի Հայաստանի հայտը։ Սակայն, միևնույն ժամանակ, Ֆրանսիայի դեսպանը Երևանում նշում է, որ, իհարկե, «պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն»՝ հավելելով, որ «ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում» ։

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ», «ԴԱՆՑԻԳՅԱՆ ՄԻՋԱՆՑՔ», ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԸ

Ֆրանսիան մերժում է պաշտոնական Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Ավելին, դեսպան Լաքոտը զուգահեռներ է տանում նացիստական Գերմանիայի կողմից անկախ Լեհաստանին պարտադրվող «Դանցիգյան միջանցքի» գաղափարի հետ։ Այդ զուգահեռը նշվել է հեղինակի կողմից ս․թ․ մայիսին հրապարակված հոդվածներից մեկում։

«Պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։ «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը», – ասում է դեսպանը՝ հավելելով․ «Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների ու նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում»։ Ֆրանսիան լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ, հայտարարում է դեսպան Լաքոտը: Բերելով Եվրոպական Միության օրինակը՝ նա պարզաբանում է․ «Այն, ինչ ցանկանում էի ասել, հետևյալն է` միջանցքները վատ հիշողություններ են թողել միջազգային իրավունքում։ Մենք այլևս մի այնպիսի աշխարհում չենք, որտեղ ստեղծում ենք միջանցքներ ուրիշների տարածքների հաշվին։ Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր սահմանները կոչված են բացվելու։ Մի աշխարհում, որտեղ մարդիկ կարող են տեղաշարժվել, կարող է տեղի ունենալ ապրանքաշրջանառություն։ Հենց այսպես էր, որ կառուցեցինք Եվրոպական միությունը՝ պետությունների միջև ստեղծելով նախևառաջ փաստացի համերաշխություն։ Մի համերաշխություն, որի շնորհիվ այսօր պատերազմը ոչ միայն անհնարին է, այլև լրիվ աբսուրդ»։

ՖՐԱՆՍԻԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Նույն հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ուրվագծում է իր երկրի՝ տարածաշրջանում հավակնությունների շրջանակը՝ միևնույն ժամանակ շեշտելով Ռուսաստանի առանձնահատուկ դերը։ Նա ասում է․ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, կարծում եմ՝ պետք է հայացք նետենք ներկա իրողություններին։ Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է»։ Դեսպան Լաքոտը հավելում է․ «Միևնույն ժամանակ ութ ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ, ընդհանուր առմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, այդ հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթաց» ։

ՖՐԱՆՍԻԱՆ «ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ» ՉԻ ԳԱԼԻՍ

Եվրամիությունը հայտարարել է իր մտադրության մասին՝ Հայաստանին առաջիկա հինգ տարվա ընթացքում հատկացնել ընդհանուր առմամբ 2,6 մլրդ եվրոյի չափով օժանդակություն, որի վերաբերյալ համաձայնագիրը պետք է ստորագրվի ս․թ․ դեկտեմբերին կայանալիք Արևելյան Գործընկերության (ԱլԳ) գագաթնաժողովին։ Ուշագրավ է, որ դա հարուցել է Ադրբեջանի նախագահի դժգոհությունը, քանզի իր երկրին հատկացվող գումարը կազմելու է ընդամենը 150 մլն եվրո։ Ֆրանսիայի մասնակցությունը եվրոպական այդ օժանդակության մեջ կազմում է 18 տոկոս։ Բացի դրանից ֆրանսիական ընկերությունները նախապատրաստել են ներդրումային առաջարկներ՝ կապված Հայաստանի կենսական կարևորության ենթակառուցվածքների հետ։ Այդ առումով Ֆրանսիայի դեսպանը նշում է․ «Այս տարվա սկզբին Ֆրանսիան հայտարարեց Հայաստանին ֆինանսական բացառիկ օժանդակություն տրամադրելու իր պատրաստակամության մասին։ Սա մի օժանդակություն է, որը թույլ կտա Հայաստանում կատարել ֆրանսիական նոր ներդրումներ, հաստատել ֆրանսիական նոր ընկերություններ։ Ընդհանուր առմամբ, ցանկանում ենք, որ մեր տնտեսական ներկայությունը ոչ միայն առաջընթաց գրանցի, այլև որակական առումով թռիչք կատարի, օրինակ, որպեսզի Ֆրանսիան ներկա լինի էներգետիկ, ենթակառուցվածքների ոլորտներում, մասնավորապես՝ երկաթուղային ոլորտում»։

Դեսպան Լաքոտը տեղեկացնում է, որ բյուջետային օժանդակության մասով Ֆրանսիան պատրաստ է տրամադրել 50-ից 100 միլիոն եվրոյի չափով փոխառություն։ Բյուջետային այս օժանդակությանը կարող են գումարվել առանձին օժանդակություններ հատուկ ծրագրերի համար։ «Ինչ վերաբերում է երկաթուղային ոլորտին, մտածում ենք, մասնավորապես, մի ծրագրի մասին, որով գնացքով կկապվեն Երևանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Էջմիածինն ու Արմավիրը։ Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք նաև դիտարկել տարածաշրջանային երկաթուղային ծրագրեր», – ի մասնավորի նշում է Ֆրանսիայի դեսպանը։

Սեփական դիվանագիտական աղբյուրներից նաև հայտնի է, որ Ֆրանսիան որոշիչ դեր է ունեցել ԵՄ կողմից ֆինանսական օժանդակության չափի ու կառուցվածքի կազմման, մասնավորապես՝ Սյունիքի մարզի զարգացման և Հյուսիս-Հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ենթածրագրերը ներառելու գործում, ինչի նշանակությունն ավելին է, քան զուտ տնտեսականը։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ «Համակեցություն» (cohabitation) ռուսական շահերի հետ, բայց ոչ ուղիղ առճակատում

Ակնհայտ է, որ Հայաստանում և նրա շուրջ Ֆրանսիայի դերակատարության էական ընդլայնում է արձանագրվում՝ պայմանավորված 44-օրյա պատերազմից հետո ձևավորված նոր իրողություններով։ Սակայն Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության խորապատկերին հիմք չկա պնդելու, որ Ֆրանսիայի քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի դուրսմղմանը Հարավային Կովկասից կամ առճակատմանը Մոսկվայի հետ։

Հակառակը, վերը շարադրվածը վկայում է, որ Փարիզը միտված է ՌԴ տարածաշրջանային մոտեցումների հետ «համակեցության» (cohabitation) հնարավորության որոնումներին և ավելի շատ հենց այդ ուղղությամբ է հայտ ներկայացնում։ Նման պնդման համար հավելյալ ու ծանրակշիռ հիմք է այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունն ուղղակիորեն կախված է Մոսկվայի և Փարիզ-Վաշինգտոն զույգի միջև համերաշխության պահպանումից՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի առճակատումներ են առկա նրանց միջև այլ տարածաշրջաններում (հիբրիդային պատերազմ ընդդեմ Արևմուտքի, Սիրիա, Լիբիա, Ուկրաինա, Բելառուս և այլն) կամ արժեհամակարգային առումով (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և ազատություններ)։ Ուստի հանրային ընկալումներում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ անիրական պատկերացումներից, իսկ քաղաքական հաշվարկները չկառուցել՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատման պարադիգմը պրոյեկցելով տարածաշրջանային իրողությունների վրա։

2․ Ֆրանսիական ռազմական աջակցություն․ իրականը և անիրականը

Ֆրանսիական ռազմական աջակցության ներուժն ահռելի է, և ծավալման նշանակալի արագությունը՝ տպավորիչ, ինչի մասին, համենայն դեպս, վկայում են Հունաստանի կամ Հնդկաստանի ԶՈՒ իրականացվող արմատական արդիականացման, ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերի սպառազինության համատեղ մասշտաբային ծրագրերը։ Սակայն ինչ վերաբերվում է Հայաստանին ցուցաբերվելիք հնարավոր ռազմական աջակցությանը, ապա այստեղ տեղին է, լավագույն դեպքում՝ չափազանց զուսպ լավատեսությունը, քանզի ակնհայտ են պատճառները՝ անկախ Ֆրանսիայի դեսպանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում անդամակցությունը մատնացույց անելուց,

– ֆրանսիական սպառազինության՝ ՀՀ ԶՈՒ կողմից կիրառելիության ապահովումը պահանջում է տևական ժամանակ ու ահռելի ծավալի «տնային աշխատանք»՝ սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, անձնակազմի պատրաստում, մարտական կիրառման վարժանքներ և այլն,

– անցած տասնամյակներում ձևավորված՝ Հայաստանի միակողմանի ու կրիտիկական կախվածությունը ՌԴ մատակարարումներից ստեղծել է մի իրողություն, երբ ՀՀ ԶՈՒ ողջ համակարգը բոլոր առումներով հարմարեցված է բացառապես ռուսական սպառազինության և տեխնիկայի օգտագործմանը, իսկ այդպիսի իրողության փոփոխությունը պահանջելու է համապատասխան քաղաքական որոշում, որի հնարավորությունն առնվազն կարճաժամկետ հեռանկարում թվում է անիրատեսական,

– առնվազն հիմնավորված է թվում ֆրանսիացի և այլ արևմտյան գործընկերների տեսակետից այն մտավախությունը (նաև՝ չփարատված), թե արդյոք Հայաստանում կարող են ապահովել պատշաճ մակարդակի գաղտնիություն՝ չբարեփոխված բանակի ու հատուկ ծառայությունների առկայության պայմաններում։ Այնուամենայնիվ, դեսպան Լաքոտի խոստումնալից հայտարարությունն առ այն, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը, ինչպես նաև Հայաստանում մեկնարկած պաշտպանական և անվտանգության ոլորտի բարեփոխումների հաջողությունը, ռուսական ճնշումներին և Հայաստանի մասով նեոկայսերապաշտական նկրտումների դիմագրավելու, սուվերեն որոշումներ ընդունելու կարողունակության բարձրացումն առաջիկայում կարող է հնարավորություններ բացել, որոնք այդ հեռանկարը կդարձնեն նշանակալի չափով իրական։

Այնուամենայնիվ, դեսպան Լաքոտի խոստումնալից հայտարարությունն առ այն, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը, ինչպես նաև Հայաստանում մեկնարկած պաշտպանական և անվտանգության ոլորտի բարեփոխումների հաջողությունը, ռուսական ճնշումներին և Հայաստանի մասով նեոկայսերապաշտական նկրտումների դիմագրավելու, սուվերեն որոշումներ ընդունելու կարողունակության բարձրացումն առաջիկայում կարող է հնարավորություններ բացել, որոնք այդ հեռանկարը կդարձնեն նշանակալի չափով իրական։

3․ Տնտեսության արդիականացումը՝ ռազմաքաղաքական ամրության պաշարի մեծացման գրավական

Եվրամիության կողմից հատկացվելիք ահռելի՝ 2,6 մլրդ չափով ֆինանսական օժանդակությունը Հայաստանին և դրանում Ֆրանսիայի որոշիչ դերակատարությունը միանշանակորեն վկայում են թե՛ Բրյուսելի, թե՛ Փարիզի կովկասյան քաղաքականության ռեստարտի մասին։ Ակնհայտ է, որ Հայաստանի կրիտիկական կախվածությունը Ռուսաստանից նաև տնտեսական ոլորտում էապես սահմանափակում է Երևանի հնարավորությունները ռուսական կոշտ ճնշումներին դիմագրավելու համար։ Ռուսաստանի դեմ ընդունված խիստ պատժամիջոցների (որին Փարիզը ևս ամբողջապես մասնակցում է), նաև Մոսկվայի հակառակ «հակապատժամիջոցների» հետևանքով դեգրադացվող ռուսական շուկայից միակողմանի կախվածությունը սահմանափակում է նաև Հայաստանի զարգացման հնարավորությունները, և ժամանակի ընթացքում տարածաշրջանային կոշտ մրցակցության պայմաններում Հայաստանը կարող է հայտնվել խիստ ոչ շահեկան վիճակում։ Ուստի ԵՄ կողմից տնտեսական աջակցությունը վերոնշյալ իրողությունների պայմաններում ձեռք է բերում ռազմավարական նշանակություն նաև մեր երկրի անվտանգության ու պաշտպանունակության համատեքստում։

4․ Ռուսական հնարավոր հակազդեցությունը՝ գլխավոր մարտահրավեր

Նոր որակի և մակարդակի հայ-ֆրանսիական հարաբերությունների հեռանկարի առջև առկա են նաև մի շարք մարտահրավերներ, որոնցից առավել նշանակալին կարող է լինել Մոսկվայի հնարավոր հակազդեցությունը։

Ավանդաբար, Մոսկվան իր ազդեցության գոտում գտնվող երկրներում Արևմուտքի տնտեսական ներկայությունը, տնտեսական հաջողությունների հնարավորությունը դիտարկում է որպես մարտահրավեր իր բացառիկ ազդեցությանը։ Ռուսաստանը հարուստ փորձ ունի ամենակոշտ մեթոդներով խափանելու իր ազդեցության տակ գտնվող բազմաթիվ երկրների տնտեսական համագործակցությունն Արևմուտքի հետ։ Հայտնի է, որ Մոսկվան 1945թ․ ուղղակի վերջնագրային ձևով արգելեց Լեհաստանին, Չեխոսլովակիային և այլ՝ իր ազդեցության գոտում հայտնված, համաշխարհային պատերազմի հետևանքով ավերված երկրներին օգտվել Մարշալի պլանի ընձեռած հնարավորություններից։ Նման «ժանդարմի» պահվածքով առանձնանում է նաև ներկայիս Ռուսաստանը։ 2013թ․ Մոսկվան, աննախադեպ ճնշումներ գործադրելով, վիժեցրեց Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը և Հայաստանին «բերման ենթարկեց» ԵԱՏՄ, իսկ հակամարտությունն Ուկրաինայի հետ սերում է նույն՝ ԵՄ-ի հետ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու պարտադրանքից։

Մոսկվան առայժմ որևէ կերպ չի արձագանքել Հայաստանին ԵՄ կողմից տրամադրվելիք ֆինանսական աննախադեպ աջակցության մտադրությանը, և փաստ չէ, որ դա անցավ կընդունվի Կրեմլում։

Սակայն փաստն այն է, որ Մոսկվան տիրապետում է Հայաստանի ներսում և Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի ապակայունացում առաջացնելու ազդեցիկ լծակներին, այդ թվում՝ ներսում գործող «պրոքսի-խմբերով», Ռուսաստանի հայ համայնքի որոշ շրջանակներով և այլն։ Ադրբեջանն այդ իմաստով կարող է ստանձնել ռուսական շահերի ունիվերսալ «հաղորդչի» և գործիքի դեր։ Բացի չլուծված Ղարաբաղյան հակամարտությունից Բաքուն խիստ դժգոհ է Փարիզի քաղաքականությունից 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում և Երևան-Փարիզ, Երևան-Բրյուսել մերձեցումը դիտարկում է որպես մարտահրավեր։ Այս գործոնը կարող է լայնորեն կիրառվել Մոսկվայի կողմից, և Կրեմլի առաջիկա վարքում որոշիչը լինելու է այն, թե ինչպիսի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների շրջանակում՝ կապված տարածաշրջանի ապագայի հետ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, հետազոտական ծրագրերի համակարգող  

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում