Հնդկաստանի հյուսիսում գտնվող Հիմաչալ Պրադեշ նահանգում՝ Կիննաուր շրջանի մայրուղու վրա, խոշոր սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, տասնյակ մարդիկ գտնվում են բեկորների տակ, հաղորդում է BBC-ն:
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ թափված քարերի տակ են մնացել բեռնատար ավտոմեքենա, ավտոբուս և այլ մեքենաներ: Ոստիկաններն ու տեղի պաշտոնյաները սկսել են փրկարարական աշխատանքները: 5 մարդ փրկվել է, շուրջ 30 մարդ դեռ ծուղակում է:
The Quint պարբերականը հաղորդում է առնվազն 2 զոհի և 10 փրկվածի մասին:
Հնդկաստանում վերջին ամիսների ընթացքում մի քանի մահացու սողանքներ են տեղի ունեցել՝ սովորականից ավելի տեղատարափ մուսոնային անձրևների պատճառով: