Tuesday, 16 07 2024
ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում
Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական «առաջընթացի» ծանրագույն հարցականը
Վրականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը
Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ
11:30
Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
11:20
Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին
ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը
11:00
Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն
Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան
10:40
Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
«Զանգեր»–ի մոտ մեքենան ընկել է ձորը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
Ուղևորը տեղում մահացել է, մյուսները տեղափոխվել հիվանդանոց
Չինաստանը «կիսում է» Կենտրոնական Ասիան, ու՞մ նյարդերն են տեղի տալու
09:45
«Երկու կողմն էլ պետք է դժվար ընտրություն կատարի և գնա բարդ փոխզիջումների»․ Միլլեր
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
Սպասվում են տեղումներ
Իշխանությունը հավես չունի զբաղվելու եվրաինտեգրմամբ. որոշել են հրաժարվել հանրաքվեից
08:45
Նավթի գները նվազել են – 15/07/24
Քննարկվել է ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցը
Մամիկոն Ասլանյանը կալանքն օգտագործել է օգուտով՝ 50 կգ նիհարել է. «Հրապարակ»
Հնդկաստանի խնդիրը Կովկասում, ընդդեմ «թյուրք-պակիստանյան» պատի
01:00
«Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Թալինի փոխքաղաքապետը ծեծել է իրեն և վնшսել իր «Opel»-ը
Սևանում սապբորդինգով զբաղվող քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հայաստանը տարածաշրջանում ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը դառնալու ներուժ ունի
Աղձքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Շոյգուն, Հայաստանը և Թուրքիայի հետ «բարդ օպերացիաները». թուղթ, թե իրականություն

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, Մոսկվայում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ընդունելով Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, որը նախարարի դե յուրե կարգավիճակում առաջին այցն է կատարում Մոսկվա, և ընդհանրապես՝ Մոսկվա կատարում է առաջին արտերկրյա այցը: Շոյգուի հայտարարությունն իհարկե բարեհունչ է, սակայն այդուհանդերձ առաջացնում է հարց՝ Հայաստանը խաղաղության ապահովման գործում ՌԴ առանցքային դաշնակից ու գործընկեր է ի՞նչ տրամաբանության շրջանակում, թուրքերի հետ ռեգիոնալ «բարդ օպերացիաներ» իրականացնելու Ռուսաստանի «մանրադրամի՞», թե Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու հարցում իրապես գործընկերոջ ու դաշնակցի:

Սերգեյ Շոյգուն էր հայտարարել, որ Արցախում բարդ օպերացիա իրականացրին թուրքերի հետ, կանգնեցնելով պատերազմը: Իհարկե այդ հայտարարությունն ունի «ստուգաբանության» անհրաժեշտություն, քանի որ դարձյալ հարց է առաջացնում՝ բարդ էր Արցախի դեմ պատերազմ սանձազերծե՞լը, թե՞ Թուրքիայի սանձազերծած պատերազմը կանգնեցնելը: Եթե Արցախում թուրքերին կանգնեցնելը Ռուսաստանի համար այդքան բարդ է, ապա արդյո՞ք Մոսկվան ի վիճակի է լինելու կանգնեցնել թուրքերին հենց նույն Արցախում, որտեղ տեղակայել է խաղաղապահներ, կամ Սյունիքում, կամ Հայաստանի տարածքի որևէ այլ հատվածում: Իհարկե այստեղ իրավիճակը ենթակա չէ միարժեք գնահատականի, սակայն այդուհանդերձ առանցքային հարցը հենց դա է, թե Ռուսաստանի համար Հայաստանը դաշնակից և առանցքային գործընկեր է միայն թղթի՞ վրա, իսկ իրականում «մանրադրամ» թուրքերի հետ հարաբերություններում՝ ըստ իրավիճակի և «»օպերացիաների բարդության, թե՞ Ռուսաստանն ի վերջո պատկերացնում է, որ թուրքերի հետ օպերացիաները բարդություններ են հենց Ռուսաստանի համար և այդ իմաստով պատրաստ է սկզբունքորեն վերանայել ռեգիոնալ քաղաքականությունն ու Հայաստանի տեղն ու դերը այդ քաղաքականությունում: Խոսքը այստեղ ամենևին այն անիրատեսական սպասման մասին չէ, թե ռուսները կթշնամանան կամ կհակադրվեն թուրքերի և ադրբեջանցիների հետ այսպես ասած բաց ռեժիմում: Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը լիարժեք իրացնի իր պայմանագրային-դաշնակցային պարտավորությունները ռազմա-քաղաքական ռեժիմում, օրինակ Ալիևից ոչ պակաս բաց տեքստով և միարժեք խոսելով այդ պարտավորությունների մասին, առնվազն համարժեք այն բաց տեքստերի, որով Ալիևը տարածքային հավակնություններ է ներկայացնում Կովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակից և գործընկեր պետության հանդեպ, ասել կուզի՝ նաև փաստորեն Ռուսաստանի դաշնակցային և ընդհանրապես որպես  ռեգիոնալ տերություն վարկի ու հեղինակության հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում