Monday, 22 07 2024
11:00
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը նախաձեռնում է ստորագրահավաք ԵՄ անդամակցության նպատակով
10:45
Կալիֆորնիայի նահանգապետը սատարում է Հարիսին
10:30
Մրցապայքարը թողնելու որոշումը Բայդենը կայացրել է վերջին 48 ժամում
10:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Բայդենին կոչ է արել հրաժարական տալ
ԵՄ-ն բերում է որակ. միայն սա կարող է ամեն ինչի չափանիշ լինել
Մեքենան ընկել է փոսը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բուհերի վիճակն աղետալի է. ժամանակին ունենում էինք 19-20 հազար դիմորդ, այսօր՝ 12-14 հազար
Քաղաքացուն դուրս են բերել ձորից
Բաքուն ուզում է խառնել քարտերը. ինչքան շատանան միջնորդները, այնքան կբարդանա իրավիճակը
08:45
«Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար». Հարիս
«Կեսօրից առաջ և հետո» Սիրանույշ Պապյանի հետ
08:15
Հռոմի պապը հուսով է, որ Փարիզի Օլիմպիական խաղերը հնարավորություն կստեղծեն համաշխարհային հակամարտություններում զինադադարի համար
Ժամանակը՝ ագրեսոր Ալիեւի եւ հեծանվորդ Փաշինյանի միջեւ
07:45
Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը հրաժարական չի տա նախագահի պաշտոնից
07:30
Քամալի Հարիսի նախընտրական արշավի հիմնադրամի հինգ ժամում 47 միլիոն դոլար է նվիրաբերվել
00:46
Քամալա Հարիսը համաձայնել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
00:44
Կոնգրեսի խոնակը Բայդենից պահանջել է հրաժարվել նախագահի պաշտոնից
00:42
Օբաման Բայդենին անվանել է «բարձրակարգ հայրենասեր»
00:23
Բիլ և Հիլարի Քլինթոնները ԱՄՆ նախագահի պաշտոնում աջակցություն են հայտնել փոխնախագահ Հարիսի թեկնածությանը
00:11
Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը
«Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը» Պուտին
00:03
Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշմանը
Կրեմլի առաջին արձագանքը Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուն
23:45
Զելենսկին խոսել է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների մասին
23:30
Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի Բայդենը փոխի իր որոշումը. Reuters
23:15
Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից առաջին դեպքն է վերջին կես դարում
ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել
Շրջադարձ Միացյալ Նահանգներում. Բայդենը հեռանում է

Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը:

Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից:

Բացի այդ, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Իր հանցավոր նպատակի իրականացման համար Ա. Առուշանյանը 2021 թվականի հունիսին՝ ընտրություններից մի քանի օր առաջ, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ավետյանի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Այդ կերպ Ա. Առուշանյանը նախապատրաստել է ծանր հանցագործություն, որը, սակայն, ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Լ. Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց:

Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին` Ա. Առուշանյանի պահանջով, Լ. Ավետյանը կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների հետ, ովքեր Ա. Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև հիշյալ ընտրողներին Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-ից մինչև 220.000 ՀՀ դրամ:

Հետագայում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Ա. Առուշանյանը կազմակերպել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ընտրողներին` ընտրությանը մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Մասնավորապես, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Լ. Ավետյանին հանձնարարել է ստանձնել նշված դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները և բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և ընտրեն «Հայաստան» դաշինքին:

Ա. Առուշանյանի կազմակերպմամբ Լ. Ավետյանը, իր հերթին, 2021 թվականի հունիսի 7-ին հաջորդած տարբեր օրերի ընթացքում անձամբ` հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ, օգտագործելով Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների` սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Ա. Առուշանյանի կազմակերպմամբ Լ. Ավետյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը:

Վերը նշված հանցավոր արարքների համար Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում