Վաշինգտոնում ընթանում է ամերիկա-թուրքական խորհրդի թվով 29-րդ խորհրդաժողովը: Օրակարգում են ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայում, թյուրքական աշխարհը՝ ներառյալ Եվրասիան եւ Կովկասը, նաեւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` «Հասնենք ընդհանուր նպատակներին» անվանումով համաժողովն ավարտվելու է հոկտեմբերի 20-ին: Խորհրդի գործադիր տնօրեն Ջիմ Հոլմսի խոսքով, համաժողովը սովորաբար կայանում է գարնանը, սակայն այն հետաձգվել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման եւ Թուրքիայի կտրուկ արձագանքի պատճառով: Ակնկալվում է, որ համաժողովում ելույթ կունենան հայտնի փորձագետներ ԱՄՆ-ից եւ Թուրքիայից, բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, թուրք նախարարներ Ալի Բաբաջանը, Զաֆեր Չաղլայան եւ այլք: