Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 2-րդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը: Վերջինս սև ֆիգուրներով առավելության է հասել ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդյարովայի նկատմամբ։
Երկրորդ հաղթանակն է տոնել նաև Աննա Սարգսյանը: Նա պարտության է մատնել Տատիանա Դորնբուշին: 2 տուրից հետո Էլինան և Աննան մի խումբ շախմատիստուհիների հետ կիսում են 1-16 տեղերը: