-Տեղեկատվական քաղաքականությունից սկսենք։ Արծրուն Հովհաննիսյանի տեսաշարքի առաջին կտորը նվիրված էր տեղեկատվական զորքեր ունենալու անհրաժեշտությանը։ 21-րդ դարում առանց մեկ փամփուշտի կարելի է պատերազմ վարել՝ դա տեղեկատվական պատերազմն է, սեփական զորքերի մարտունակությունը գցելուն կարող է նպաստել մի անզգույշ հայտարարությունը, մի որևէ տեղեկություն, որ թշնամին կարող է շրջանառության մեջ դնել մեր լրատվամիջոցներից մեկի ձեռքով։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի հետ: