
Վրաստանում կորոնավիրուսային հնդկական շտամով վարակված հիվանդների շրջանում մահացության դեպքերն աճել են 137% -ով, իսկ հոսպիտալացման անհրաժեշտությունը՝ 85% -ով։ Այդ մասին ասել է Իմունիզացիայի խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն:
Պարզվել է, որ հնդկական շտամն շատ ավելի ծանր է և ավելի հեշտությամբ է տարածվում՝ առաջացնելով ավելի շատ բարդություններ, քան բրիտանականը:
«Այդ իսկ պատճառով, մենք ասում ենք, որ պատվաստումը միակ ելքն է, որը կարող է կասեցնել վիրուսի նման արագ տարածումը երկրում», – ասել է Չխաիձեն:
Վրաստանում կորոնավիրուսի չորրորդ ալիքն է սկսվել: Միայն վերջին մեկ օրում հայտնաբերվել է 5,697 նոր դեպք: 54 մարդ մահացել է:
Համաճարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է վարակի ավելի քան 455 հազար դեպք, ավելի քան 406 հազարը ապաքինվել են, 6182-ը` մահացել: